Բռնցքամարտ.ԱԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՀՐԱՅՐ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Բռնցքամարտ.ԱԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՀՐԱՅՐ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարը մոտեցել է եզրագծին: Այսօր կկայանան եզրափակիչնեը: 10 քաշային կարգերից երկուսի եզրափակչում Հայաստանը կունենա ներկայացուցիչ: Ուկրաինայում մեր երկրի դրոշը ամենից վեր կփորձեն բարձրացնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Եզրափակչում Ալեն Դանիելյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Մուրադ Սիրյոգևը, իսկ Հրայր Շահվերդյանը կմենամարտի Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեինուլինովի հետ: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk