ԻՆՉՈ՞Ւ ՀԺԿ-Ն ՉՀԵՏԵՎԵՑ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՀԺԿ-Ն ՉՀԵՏԵՎԵՑ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ՕՐԻՆԱԿԻՆ
ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն այսօր «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը զանգահարել է ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանին եւ հրավիրել հանդիպման: Սակայն հրավերը մերժել է, քանի որ, ըստ Հարությունյանի, այսօր միակ խնդիրը Հայաստանում օրինական իշխանություն հաստատելն է, ոչ թե սահմանադրության փոփոխությունը:
Ինչո՞ւ ՀԺԿ-ն չհետեւեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանին, չարեց ինքնուրույն քայլ`հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել նոր Սահմանադրությանն առնչվող խնդիրներ: «ՀԺԿ-ն արել է ինքնուրույն քայլ, իսկ Լյուդմիլա Սարգսյանի պահով դիմեք իրեն»,- եզրափակեց ՀԺԿ վարչության քարտուղարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
