ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԱՆՀԱՃՈ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԱՆՀԱՃՈ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Ընդդիմադիր ուղղվածություն ունեցող «SOS TV» խումբը տարածել է հաղորդագրություն, որ ոստիկանությունը բողոք հղելով «Յութուբին»` հեղինակային իրավունքների խախտման մասին, արգելափակել է «SOS TV»-ի յութուբյան ալիքը: Արգելափակման առիթ է հանդիսացել այն, որ վերջերս պատրաստված` ոստիկանությանը թունդ ծաղրող տեսանյութում օգտագործվել էին նաեւ ոստիկանության տեսագրած կադրերը, ինչի հիմքով էլ ոստիկանությունը բողոք է ներկայացրել հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ:
Սակայն իրականում արգելափակվել է միայն այդ մեկ` ոստիկանությանը ծաղրուծանակի ենթարկող տեսանյութը, իսկ նույն «SOS TV»-ի ավելի հին տեսանյութերը միանգամայն մատչելի են: Բայց միաժամանակ անհասկանալի է, թե ինչու «ոստիկանական գրաքննությունից» այդքան թունդ բողոքող սույն խումբը չի օգտվում ռուսական տեսածառայություններից, որոնք միանգամայն թքած ունեն հեղինակային իրավունքի վրա էլ, բողոքի վրա էլ, ու արգելափակում են միայն մանկական պոռնոգրաֆիան եւ ուրիշ ոչինչ: Թե՞ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար «պրեստիժ» են միայն արեւմտյան համացանցային ռեսուրսները, իսկ ռուսականներից օգտվելը «աիբ» է:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk