ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԲՀԿ-Ն ԸՆԴՀԱՏԱԿ Է ԱՆՑԵԼ
Արխիվ 12-16ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԲՀԿ-Ն ԸՆԴՀԱՏԱԿ Է ԱՆՑԵԼ
Եթե շաբաթներ ու ամիսներ առաջ տարբեր ամբիոններից ԲՀԿ-ականներն առիթը բաց չէին թողնում իշխանություններին փնովելու համար, ապա այսօր նրանք կառուցողական ռազմավարություն են ընտրել ու որոշել են նույն իշխանությունների հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Իհարկե, սա առիթ է դարձել, որպեսզի սոցցանցերում ամեն մեկն իրեն իրավունք վերապահի քար գցելու «Բարգավաճ Հայաստանի» բոստանը: Ի վերջո, թե ինչպես ստացվեց, որ ԲՀԿ-ում այսպիսի շրջադարձ եղավ, ու դրական տեղաշարժ տեսան սահմանադրական բարեփոխումների հարցում, «Իրավունքը» փորձեց պարզել հենց նրանցից: Սակայն, ի պատասխան, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարից սկսած մինչեւ ԲՀԿ-ական մյուս կարկառուն ներկայացուցիչների հեռախոսահամարները համառորեն լռեցին: Ինչպես կասեր ռուս ժողովուրդը. «Տիշե եդեշ, դալշե բուդեշ», այնպես որ, չի բացառվում, որ ԲՀԿ-ի լռությունը հանգուցալուծվի` կոալիցիոն «ընտանիք» վերադառնալով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk