ԹԵ ԵՐԲ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ ԿՄՏՆԻ ԴԱՏԱՐԱՆ
Արխիվ 12-16ԹԵ ԵՐԲ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ
ԿՄՏՆԻ ԴԱՏԱՐԱՆ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեջ միակ կասկածյալ համարվող Սեդրակ Օսիպյանի գործով ստացվել է վերջին փորձաքննության պատասխանը: Շուտով գործը կտեղափոխվի դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի արդեն նախկին փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk