«ՀԷՑ-Ի ՀԵՏ ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԵԼ»
Արխիվ 12-16«ՀԷՑ-Ի ՀԵՏ ՓՄՁ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԵԼ»
ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանն այսօր հաստատել է այն տեղեկատվությունը, թե ՓՄՁ-ի հետ ՀԷՑ-ը կնքում է նոր պայմանագրեր, ըստ որոնց էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար ՓՄՁ ներկայացուցիչը պետք է վճարի 48,78 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն:
Կառավարությունը, սակայն, ՓՄՁ-ի համար դեռ որոշում չի կայացրել եւ դեռ պարզ չէ` սուբսիդավորում ՓՄՁ-ի համար կլինի, թե ոչ:
«ՓՄՁ զարգացման ասոցացիա» ՀԿ-ի ղեկավար Հակոբ Ավագյանից «Իրավունք»-ը պարզեց` արդյոք ՀԷՑ-ն իրավունք ունի առանց կառավարության որոշման պայմանագրեր կնքել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: ՀԷՑ-ն իրավականորեն ճիշտ է, քանի որ սակագնի բարձրացումը հաստատված է ՀԾԿՀ-ի կողմից: Իսկ թանկացման որոշման մեջ տարանջատում արված չէ ո'չ փոքր բիզնեսի, ո'չ էլ խոշորի համար:
ՓՄՁ-ի ներկայացուցիչները, ՀԿ-ի ղեկավարի խոսքով, իրավունք ունեն չկնքել նոր պայմանագիր ՀԷՑ-ի հետ եւ շարունակել վճարել հին սակագնով: ՀԷՑ-ն էլ իրավունք չունի տնտեսվարողին զրկել էլեկտրաէներգիայից: Զրկել կարող է միայն այլ միջոցներով, օրինակ, ՀԾԿՀ-ին դիմելով: Տնտեսվարողը ոչ մի խախտում չի անի, եթե շարունակի վճարել նախկին սակագնով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
