Ռուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում Կիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ) Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել են Զապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը «Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա 6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐ Հետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-ից Ռուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ) Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ

 

Այն, որ Մերձավոր Արեւելքի համատարած պատերազմական վիճակի հետագա զարգացման բանալին ներկայումս գտնվում է Թուրքիայում, դժվար չէ ենթադրել: Այսինքն՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով ներկայիս բախումները կգնա՞ն հանդարտեցման ուղղությամբ, թե՝ պետք է սպասել գլոբալ եւ այլ տարածաշրջաններ տեղափոխվելու ունակ պատերազմի, մեծ չափով կախված է նրանից, թե՝ Թուրքիան կորոշի՞ «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորման, քրդերի դեմ պայքարելու պատրվակով ցամաքային զորքեր մտցնել Սիրիա:

 

 

ԻՐԱՆԸ ԵՎՍ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ԹԻՐԱԽԻ ԴԵՐՈ՞ՒՄ

Ակնհայտ է նաեւ, որ սովորական պայմաններում Անկարան նման քայլի չի գնա, որը նրան միանգամից կթշնամացնի Թեհրանի, Մոսկվայի, ասենք՝ նաեւ Պեկինի հետ: Առավել եւս, որ Թուրքիայի ներքին իրավիճակն ամենեւին էլ լավագույն երաշխիքները չեն նաեւ արտաքին պատերազմ սկսելու համար: Բայց նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ թուրքական եւ ամերիկյան ռազմական գերատեսչությունները ԻՊ-ի դեմ համատեղ պատերազմ իրականացնելու մասին փաստաթուղթ են ստորագրել, ինչը հաստատեց նաեւ Վաշինգտոնը: Ճիշտ է՝ խոսքը դեռ միայն ավիացիոն հարվածների մասին է: Սակայն այդ միանգամայն անիմաստ ու ԻՊ-ին որեւէ լուրջ վնաս չտվող օդային հարվածները ամերիկյան կոալիցիան դեռ անցած տարվանից է հասցնում, եւ անհեթեթություն կլիներ մտածել, որ այդ հարվածներն էֆեկտիվ դարձնելու համար հենց միայն Թուրքիայի մասնակցությունն էր պակասում:
Ուրեմն ինչո՞ւ է Վաշինգտոնն այսպես «վիզ դրած» Անկարային ներքաշում այդ «օդային պատերազմ» ներկայացման մեջ՝ դժվար չէ հասկանալ: Նախ՝ այս օրերին Պետդեպարտամենտը նորից սկսեց ԻՊ-ի դեմ «պատերազմի» թեմայի շրջանակներում կտրուկ սրել նաեւ նախագահ Ասադին հեռացնելու հռետորաբանությունը: Չնայած առանց այդ էլ՝ ամերիկյան շատ աղբյուրներ են ակնարկում, որ արդեն նաեւ Թուրքիայի մասնակցությամբ կոալիցիայի իմաստը ոչ թե ռազմական առումով ԱՄՆ-ի համար ծիծաղելի ուժ հանդիսացող ԻՊ-ն է, այլ՝ Սիրիան:

Իհարկե՝ Թուրքիան միշտ էլ մեծ ուրախությամբ զորքերը կմտցներ Սիրիա, բայց երկու պայմանով: Նախ, որ ԱՄՆ-ը, որպես երաշխավոր, իր թիկունքին կանգներ պարսիկների եւ ռուսների հետ թշնամանալու դեպքում: Երկրորդը, որ Վաշինգտոնը թույլ տար թուրքական զորքերին՝ իրենց ուզածի պես տնօրինել Սիրիան: Երկրորդ պայմանն է, որ Վաշինգտոնի համար անընդունելի էր. երկու-երեք տարի առաջվա սխեմաներով Թուրքիան պետք է հեռացներ Ասադին, իր վրա վերցներ Իրանի հնարավոր պատասխան հարվածը, որը կմեկնաբանվեր վերջինիս կողմից ՆԱՏՕ-ի անդամի նկատմամբ ագրեսիա, որից հետո արդեն ՆԱՏՕ-ն կկարողանար խառնվել խաղին: Բայց թուրքերը պետք է հանգիստ թողնեին քրդերին՝ հեռանկարում պատրաստ լինելով իրենց հարեւանությամբ Քուրդիստանի ստեղծմանը ու Ասադին հեռացնելուն պես՝ Սիրիան հանձնեին այսպես ասած՝ սիրիական չափավոր ընդդիմության միջոցով ամերիկյան կառավարմանը: Այսինքն՝ բոլոր հարվածները Անկարային, բոլոր օգուտները՝ Վաշինգտոնին, եւ բնական է, որ մինչ օրս էլ թուրքերը հրաժարվում էին այդ խաղից: Եվ հիմա էլ, երբ Անկարան հայտարարում է, թե ներգրավվել է ամերիկյան կոալիցիային, հազիվ թե խաղի կանոնները փոխված լինեն. պարզապես առաջ հնարավորինս ինքնուրույն էին, իսկ ներկայումս Վաշինգտոնի սարքած նորթուրքական ճգնաժամը ստիպում է Անկարային: Որոշ փոփոխություններ, իհարկե կան: Որպես երաշխիք, ԱՄՆ-ը կարծես թե խոստացել է, որ Թուրքիան կարող է իր սահմանները նաեւ քրդերից պաշտպանող բուֆերային գոտի ստեղծել: Միաժամանակ, եթե բանը հասնի Ասադի դեմ պատերազմին, ապա հիմնական հարվածը կհասցվի ներկայումս Սիրիայում գտնվող հիշատակված սիրիական չափավոր ընդդիմության կողմից, որին Թուրքիայի տարածքից օգնության կհասնի ԱՄՆ-ի կողմից ուսուցանված տարբեր գնահատականներով մոտ 10-15 հազարանոց նույն չափավոր ընդդիմության խմբավորումը: Նման իրավիճակում Իրանը Ասադին կարող է օգնել լիբանանյան «Հեզբոլահի» միջոցով, որի ուժերի մի մասն արդեն իսկ սիրիական պատերազմի մեջ է: Սակայն վերջին օրերին «պատահաբար» Բեյրութում «գունավոր» տեսք ունեցող ցույցեր, բախումներ են սկսվել, թե աղբահանությունը վատ է ¥դա, ի դեպ, հուշում է, որ երբ Վաշինգտոնին պետք է ինչ-որ տեղ ցնցումներ առաջ բերել, առիթ միշտ էլ կարելի է սարքել¤: Արդյունքում՝ դա կարող է որոշ չափով կաշկանդել «Հեզբոլահին»՝ զրկելով Ասադին օգնության համար նոր ուժեր ուղարկելու հնարավորությունից: Իսկ այդ դեպքում չի բացառվում, որ Իրանը ստիպված է լինելու Ասադին փրկելու համար իր երկրի «կամավորականներին» գործուղել Սիրիա, եւ ահա այստեղ է, որ Սիրիայում ԻՊ-ի դեմ «պատերազմող» ամերիկյան կոալիցիան կունենա թուրքական բանակի կարիքը: Դա էլ խոստանում է նկարագրված սխեմայով թուրք-իրանական ուղղակի բախումներ, ՆԱՏՕ-ի միջամտություն ու Իրանին հարվածելու պատրվակ՝ ինչքան էլ որ վերջինիս հետ այս ընթացքում հասցրել են միջուկային պայմանագիր կնքել: Բայց չմոռանանք, որ այդ համաձայնագրից հետո էր, որ Թեհրանը հայտարարեց Վաշինգտոնի հակառակորդը մնալու մասին, Մոսկվան սկսեց արագացնել C-300 համակարգեր տրամադրելու գործընթացը, երկու երկրները տեղեկացրին իրենց ռազմական հարաբերությունները խորացնելու եւ սիրիական հարցում դիրքերը պահելու մասին, եւ նախագահ Օբաման էլ ակնարկեց, որ Իրանին հարվածելու ծրագրերը իրենց օրակարգում են:
Մի խոսքով՝ նկարագրված միանգամայն հնարավոր իրավիճակում ռուսներն արդեն ստիպված կլինեն Թեհրանին օգնության հասնել: Այս նույն պահին Կիեւն էլ իր հերթին է բոլոր ուժերը կենտրոնացրել Դոնբասի մոտ՝ սպառնալով նոր պատերազմ սկսել:

ԽԱՂ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ

Վերլուծաբաններից շատերն են սկսում գալ այն տեսակետին, որ հենց մոտավորապես նման խաղ է զարգանում: Միայն թե այն, որ նման իրավիճակում նորից հիմնական հարվածներից մեկը հենց Թուրքիային կարող է բաժին հասնել, հազիվ թե Անկարայում չգիտակցեն: Բայց ահա «կարմիր քարտի» է նմանվում ամերիկյան քաղաքական «կնքահայր» Բժեժինսկու խոսքը, որ եթե Անկարան կոալիցիայի հարցում եթե շարունակի հապաղել՝ «Թանկ կվճարի»: Էրդողանը, թերեւս, կփորձի այս ծանր վիճակից դուրս գալ, եւ այդ հարցում ամեն ինչ կախված է մեկ պարզ հանգամանքից. կկարողանա՞ հանդարտեցնել ներքին իրավիճակը, որով էլ կձերբազատվի արտաքին պատերազմ պարտադրող հիմնական ճնշումային գործոնից:
Ներքին իրավիճակը կարգավորելու միակ տարբերակը խորհրդարանական մեծամասնությունը ետ վերցնելն է: Եվ ահա նախօրեին արված Էրդողանի հայտարարությունը հիմնավորեց, որ այս ուղղությամբ նրա քայլերը կանխատեսված ուղղությամբ են՝ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ: Այդ հանգամանքը հազիվ թե դուր գա Վաշինգտոնին. այդ կերպ Էրդողանի հանդեպ ներկայիս կիսատ-պռատ ճնշումային վերահսկողությունը նորից կարող է զրոյանալ: Իսկ այն, որ այս ընտրություններում Էրդողանը ետ կվերցնի լիակատար իշխանությունը, քչերն են կասկածում: Ներքին պատերազմը ընտրությունների հարցում Էրդողանին մեծապես օգնելու է. եթե նախորդ ընտրություններում ներքին իրավիճակը հանգիստ էր եւ դա քրդերին հնարավորություն տվեց Էրդողանից ավելի քան տասը տոկոս ձայն պոկել՝ զրկելով մեծամասնությունից, ապա պատերազմական ճնշումների պարագայում քրդերն այդ շանսերը հաստատ չեն ունենա: Իսկ խորհրդարանական մեծամասնության բացակայությունն իր մաշկի վրա զգացած թուրք ընտրողների մոտ լիբերալ տրամադրությունների անկում այս պահին էլ է նկատելի:
Սակայն ընտրությունները թույլ չտալու տարբերակ Վաշինգտոնը չունի: Իհարկե՝ կարող է ներթուրքական իրավիճակը ծայրահեղորեն սրել՝ գործնականում Էրդողանին ընտրություններ անցկացնելու հնարավորություն չտալով: Բայց դա էլ կարող է միայն Էրդողանի օգտին աշխատել. ծայրահեղ ներքին լարվածությունը երկրի նախագահին իրավասություն է տալիս նախ՝ ցրել խորհրդարանը, ապա՝ ողջ երկրում անորոշ ժամանակով ռազմական դրություն հայտարարել, նախագահի հրամանագրով ժամանակավոր կառավարություն ստեղծել ու մինչեւ իրավիճակի կարգավորումը  հետաձգել խորհրդարանի ձեւավորումը: Իսկ դա փաստացի կնշանակի միանձնյա իշխանությունը ետ վերցնել, այն էլ՝ Էրդողանի համար նույնիսկ ավելի լավ պայմաններով:
Արդյունքում՝ Էրդողանը երկու ամսից ինքնուրույն դիրքերը վերադառնալու ռեալ շանսեր ունի, ու հազիվ թե լրջորեն մտածի արտաքին մեծ պատերազմի մասին: Ինչ վերաբերում է ամերիկյան կոալիցիային միանալուն, ապա դա նաեւ ժամանակ ձգելու լավ միջոց է. մի քանի օդային հարվածներ ԻՊ-ին, մինչեւ որ կգա ընտրությունների ժամանակը: Բայց Վաշինգտոնում, որի համար մեծ պատերազմը կենսական նշանակություն է ստացել, հազիվ թե Էրդողանի հնարավոր քայլերը չհաշվարկեն եւ, թերեւս, կփորձեն նրան փաստի առաջ կանգնեցնել: Ինչքանո՞վ դա կստացվի, կտեսնենք ամենամոտ ապագայում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ ՈւկրաինայումԿիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված