ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՀՆՉԻ Ջ.ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»
Արխիվ 12-16ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՀՆՉԻ Ջ.ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումը`գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյան, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան, Արցախի պետական երգչախումբը`գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Մարինե Մեսրոպյան:
Համերգի գեղարվեստական ղեկավարն օպերային երգչուհի ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՆՈՎՍԿԱՅԱՆ է, ով ծնվել է Հայաստանում, մեծացել Կոմիտասի ստեղծագործությունների ներքո, այդ պատճառով էլ , ինչպես երգչուհի է փաստում` Հայաստանին շատ լավ է հասկանում.«Երջանիկ եմ, քանի որ Հայաստան գալով ես վերադառնում եմ տուն: Այնպիսի նախագիծ, ինչպիսն, որ «Ռեքվիեմն» է, մենք մեծ սիրով նվիրում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին եւ Արցախի հերոսամարտի նահատակներին: Ուրախ եմ, որ «Ռեքվիեմը» հնչելու է Արցախում, այն կհնչի հանուն խաղաղության, բարության եւ արդարության»,-նշեց Լ. Կազանովսկայան:
Համերգի դիրիժոր ԱՆԱՏՈԼԻ ԼԵՎԻՆԸ հիացած է ոչ միայն Հայաստանով, այլեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբով.«Հայաստանում շատ ընկերներ ունեմ, այս երկիրը շատ եմ սիրում: Ինձ հետաքրքրում է այն ամենն ինչ կատարվում է հայ երաժտության եւ ընդհանրապես կիրառական արվեստի ոլորտներում»,-ընդգծեց Ա. Լեւինը:
Նշենք, որ համերգի մենակատարներն են Յանա Սաֆոնովան`սոպրանո, Ռուսաստան, Վիշինա Ռադոսավ`մեցո սոպրանո, Սերբիա, Ալեքսանդր Չեռնով`տենոր, Ռուսաստան, Նիկոլա Ուլիվերի`բաս, Իտալիա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk