Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ

 

Եվ այսպես, տեղի  են ունենում քաղաքական ուժերի հանդիպումները ՀՀ նախագահի հետ նոր սահմանադրության նախագծի շուրջ: Կտրուկ մերժել են առայժմ ընդամենը երկու կուսակցություն` ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»: Դե, Լյովիկ Զուրաբյանը լրագրողների մոտ գլուխ էր գովում, թե ինչպես միանգամից հերոսաբար մերժեց, երբ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իրեն զանգահարեց, իսկ «Ժառանգությունը» մերժման որոշումը կայացրեց վարչության նիստում:

 

 

ՈՉ ԹԵ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ, ԱՅԼ` «ԿԱՊՐԻԶ»
ՀՀԿ կարկառուն գործիչներից մեկը` Արտակ Զաքարյանը, իր հարցազրույցում բարի ցանկություն հայտնեց, որպեսզի սահմանադրական բարեփոխմանը դեմ արտահայտվող ուժերն ու գործիչները հնար գտնեն ուժեղացնելու սեփական դիրքորոշումը, քանզի հակառակ դեպքում ստացվում է, որ դա ոչ թե դիրքորոշում է, այլ` «կապրիզ»:
Մինչդեռ, ինչ է ասում, օրինակ, ՀԱԿ-ը, որ ձգտում է համախմբել բոլոր «դեմերին»: Նա առաջ է տանում մի պարզունակ թեզ, իբր նոր սահմանադրությունն ընդունվելու դեպքում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրություն: Պարզ է, որ որեւէ լուրջ քննարկման կամ բանավեճի ժամանակ այդ բանաձեւը շատ արագ կփլուզվի, քանզի իշխանության վերարտադրման համար, խոշոր հաշվով, կարեւոր չէ, թե որ ընտրություններին է հաղթում իշխանությունը` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Սակայն խուսափելով բովանդակային քննարկումից` այդ թեզը փչացած ձայնապնակի պես պնդում են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանի քարոզչամիջոցները, որոշ չափով` «Ժառանգության» քարոզչական ռեսուրսները, եւ բացառապես այդ պնդման վրա է իր քարոզչությունը կառուցում գրանտածիծ «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներից կազմված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը:

Խոշոր հաշվով, այդ պարզունակ բանաձեւը որեւէ լուրջ քննարկման համար նախատեսված էլ չէ: Դա նախատեսված է ժողովրդի բողոքավոր հատվածի համար: Սակայն բողոքավոր ընտրազանգվածը քվեարկությունից քվեարկություն ճշգրտորեն կատարում է «նարնջագույն» ընդդիմադիրների առաջարկածները, քվեախցից դուրս հավաքվում հանրահավաքների, ծեծ ուտում, բանտարկյալներ տալիս, վերջում էլ քոռուփոշման եւ հիասթափված վերադառնում տուն, քանզի «հանցավոր ռեժիմը», որն իբր թե «խուճապի մեջ» է, մնում է իր տեղում: Պարզապես արդյունքում խտանում է գաղջը, մի ինչ-որ ժամանակով խաթարվում է երկրի ներքին կայունությունը` արտաքին սահմաններում թշնամուն ոգեւորվելու նոր առիթ տալով: Ու հարց է ծագում` արդյո՞ք քանիցս նույն Տեր-Պետրոսյանին, ամերիկացի Րաֆֆուն ու ուրիշներին հավատացած բողոքավորները, այդքան հիասթափություն կրելով, թույլ կտան հերթական անգամ իրենց օգտագործել: Ու քանի որ «պայքարիստները» իրենք էլ այդ մտավախությունն ունեն, ուստի անում են այնպիսի ծամածռություններ, սարքում են այնպիսի հիսթերիաներ, որ արդեն թողնում են ոչ թե քաղաքական այրերի, այլ ծաղրածուների, կամ ժողովրդի խոսքով ասած, «ցիրկի կլոունների» տպավորություն:
Սակայն, եթե դիտարկենք զուտ «ում է ձեռնտու» տեսանկյունից, ապա կտեսնենք, որ նախագահական ուղղակի ընտրությունների ինստիտուտի վերացումը պետք է անհանգստացնի միայն նրանց, ովքեր հույս ունեն նախագահական ընտրությունների միջոցով իշխանություն վերցնել, ինչպես նաեւ նրանց, ովքեր ցանկանում են հնարավորություն ունենալ ճոճելու պետականության նավակը:
Մենք չենք ունեցել նախագահական որեւէ ընտրություն, որը չուղեկցվեր լուրջ ցնցումներով: Ճիշտ է, շատ բան կախված է բողոքի լիդերից, եւ եթե ԼՏՊ-ի պարագայում արյուն թափվեց, իսկ Րաֆֆիի պարագայում ամեն ինչ ավարտվեց ոստիկանապետի հետ միասին աղոթելու զավեշտով: Բայց նույն պատկերի կրկնությունը կար` ընտրակեղծիքի վերաբերյալ աղմուկ-աղաղակ, տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներում, սանձարձակ քարոզչություն, վերջում էլ հուսավառ բողոքավորների դառնագույն հիասթափություն:
Ու նաեւ կա էական տարբերություն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջեւ: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող երազել ԱԺ-ում մեծամասնություն ունենալու մասին, նույնը վերաբերում է ԼՏՊ-ին, սակայն նախագահական ընտրություններին առճակատման տրամաբանության շնորհիվ նրանք ստանում էին այնպիսի քանակով քվեներ, ինչպիսիք երբեք չէին ստանա ԱԺ ընտրություններին: Ու սկզբունքորեն այդ բեւեռացմանը փողոցային հեղափոխական գործողություններ ավելացնելով` իշխանություն վերցնելու շանսեր էին գոյանում: Ու, ի դեպ, նույնպիսի ակնկալիքներ կարող է ունենալ եւ Ռոբերտ Քոչարյանը, ով շատ է նեղվում «ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուի» կարգավիճակից:
Պարզ է, որ նախագահական ընտրությունների վերացումը կտրականապես հակասում է ինչպես այդ քաղաքական ուժերի ու գործիչների, այնպես էլ նրանց արտերկրյա տերերի շահերին: Չէ՞ որ ե՛ւ իշխանության գալու շանսն է կորում, ե՛ւ պետականության նավակը ճոճելու մեխանիզմն է ի չիք դառնում: Խոշոր հաշվով, «քեռի Սեմը» Սահմանադրական ռեֆորմի դեմ պայքարում ավելի շատ հույսը դնում է ոչ թե ծաղրի առարկա դարձած ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» վրա, այլ, այսպես կոչված, «քաղաքացիական ակտիվիստների»: Ու պատահական չէ, որ այդ ակտիվիստները կամ, ինչպես նոր տերմինով նրանց կոչում են` աշխուժակները, ստանալով բավականին առատ ֆինանսավորում, դրսեւորում են աննախադեպ ագրեսիվություն: Համացանցի վիրտուալ տարածքում նրանք ի վիճակի են ցինիկ հայհոյախոսությամբ, ծաղրով, մեկի վրա 100-ով հարձակվելու միջոցով սրտի կաթվածի հասցնել գրեթե ցանկացածի, իսկ փողոցներում եւ հրապարակներում հաջողացնում են հունից հանել նույնիսկ ամենապինդ նյարդեր ունեցող ոստիկաններին:
Սակայն սխալ կլինի ասել, որ գերտերություններից միայն ԱՄՆ-ն է դժգոհ նավակ ճոճելու մեխանիզմի լիկվիդացման հեռանկարից: Նաեւ ռուսական որոշ քարոզչամիջոցներում մի տեսակ հակակրանք է զգացվում սահմանադրական բարեփոխման նկատմամբ, այսինքն, թերեւս Մոսկվայում էլ կան մարդիկ, ովքեր անհանգստացած են նավակ ճոճելու մեխանիզմի մոտալուտ կորստով:

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ


Այ, ինչից են գազազած գործնականում բոլոր նորմալ մարդիկ` որ Վենետիկի հանձնաժողովը փորձում է մեր իշխանություններից կորզել միասեռական ընտանիքների սահմանադրական արգելքի վերացում: Դրա առնչությամբ նաեւ անեկդոտ է շրջանառվում: Երիտասարդ մարզիչը տեսնում է, թե լողովազանում ինչքան երկար ու վարժ լողում են երեք տատիկներ: Երբ առաջին տատիկը մի ժամ անց դուրս է գալիս ջրից, ապա պարզվում է, որ նա 70 տարեկան է եւ Եվրոպայի լողի չեմպիոնուհի է: Երկրորդ տատիկը ջրից դուրս է գալիս երեք ժամ անց, եւ պարզվում է, որ նա 80 տարեկան է եւ լողի Աշխարհի չեմպիոնուհի է: Երբ երրորդ տատիկը հինգ ժամ անց դուրս է գալիս ջրից, ապշած մարզիչը հարցնում է. «Դուք էլ, հավանաբար, լողի Օլիմպիական չեմպիոնուհի՞ եք»: «Ո՛չ,- պատասխանում է պառավը,- ես 90 տարեկան եմ, որից 70 տարին աշխատել եմ վենետիկյան պուտանկա»:
Ինչեւէ, ակնհայտ է Վենետիկի հանձնաժողովի (այսինքն` այդ կառույցի ամերիկյան եւ եվրոպական տերերի) առավել քան լպիրշ միջամտությունը մեր երկրի ներքին գործերին: Նրանց ձգտումը պարզ է` փորձել «միջազգային իրավունք» կոչվածով Սահմանադրության մեջ խցկել երկրի արտաքին կառավարման մեխանիզմներ եւ նվազեցնել Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ «մարդու իրավունքներ» կոչվող նոր, բայց փաստացի հակամարդկային կրոնի դրույթներով իսպառ քայքայել մեր ազգային ինքնությունը եւ մարդկանց մեջ արթնացնել ամենաստոր բնազդները:
Սակայն մեզանում առկա է եւ որոշակի ուժերի վարքագիծ, որը բավականին մոտիկ է վենետիկյանին: Տիպիկ օրինակ, թերեւս, կարելի է համարել ՕԵԿ-ը, որը քանիցս անցումներ է կատարել իշխանությունից ընդդիմություն եւ հակառակը, եւ որի առաջնորդ Արթուր Բաղդասարյանին 2008-ին Ռոբերտ Սեդրակիչը հրապարակավ որակել էր անգլիական շպիոն, իսկ Լեւոն Ակոպիչը կնքել էր «ԱԽՔ» մականունով: Սակայն մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հենց այդ մակդիրի պատճառով մինչեւ հիմա թափուր է Անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռը, եւ տեսնենք, թե ինչպիսի քաղաքական պիրուետներ է կատարել Արթուր Վահանիչը: Ամռանը նա ոգեւորությամբ ստեղծեց «Հայկական վերածնունդ» շարժումը, կարծես թե գեղեցիկ հեռանկար կար, որ Արա Աբրահամյանը Մոսկվայում «դաբրո» կստանա ու իր կարողություններով անչափ կուժեղացնի այդ շարժումը, ու ՕԵԿ-ակենտրոն «Հայկական վերածնունդն» էլ կդառնա հենարան Բաղդասարյանին դավաճան անվանած Քոչարյանի համար, որը վիթխարի օլիգարխիկ կայսրության տեր է: Սակայն Մոսկվայում հասկանալի պատճառով չկամեցան օժանդակել այդ` ոչ այնքան թափանցիկ նպատակներ ունեցող եռյակի երազանքներին, ու ընդամենն օրեր առաջ Սահմանադրության դեմ առավել քան կոշտ հայտարարություններ անող ՕԵԿ-ը սուսուփուս ներկայացավ նախագահի նստավայր` հանդիպելու երկրի առաջնորդի հետ: Դե պարզ է, Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը բավականին արագ իր մաշկի վրա զգաց, թե ինչ է կատարվում իշխանությանը ոչ լոյալ խոշոր բիզնեսի հետ, եւ այն «տրանսֆորմացիան», որի համար, օրինակ, ԲՀԿ-ից պահանջվեցին ամիսներ, ՕԵԿ-ի պարագայում ընդամենն օրեր տեւեց: Դե, այդ կուսակցության առաջնորդը առաջին անգամ չէ, որ տեղում 180 աստիճան շրջադարձ է կատարում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված