Հետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. Զելենսկի Ռուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում Կիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ) Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել են Զապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը «Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա 6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐ Հետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-ից Ռուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ) Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ

ԿԽՄԿ-ի տվյալներով` Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածների թիվը գերազանցում է 4500-ը

Արխիվ 12-16

ԿԽՄԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 4500-Ը

 

Ուղիղ 33 տարի առաջ օգոստոսի 30-ը Լատինական Ամերիկայում համարվեց Անհայտ կորածների միջազգային օր, ապա այն նաեւ ամրագրվեց ՄԱԿ-ի օրացույցում: Այսօր արդեն անհայտ կորածների միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում Հայաստանում, որովհետեւ թերեւս չի գտնվի, որեւէ մի ազգ կամ պետությունը, որը բախված չլինի նման խնդրի հետ: Օրվա խորհրդին ընդառաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտան հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել առավել ջանք գործադրել անհայտ կորածների ճակատագրերի մասին տեղեկություններ գրանցելու գործում ու ընդգծել. «Կառավարությունները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է անեն ավելին` հակամարտության կամ այլ հանգամանքներում անհայտ կորած անձանց հետ կատարվածը կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունները փաստագրելու ուղղությամբ եւ աջակից լինեն նրանց ընտանիքներին»: Իսկ անհայտ կորածների հարցերով զբաղվող ԿԽՄԿ խմբի ղեկավար Մարիան Պիկասուն շեշտել է. «Ընտանիքների վիշտը նույնն է, անկախ նրանից` իրենց հարազատն անհայտ կորել է պատերազմի, արտագաղթի, թե աղետի ժամանակ: Հույժ կարեւոր է հավաքագրել անհայտ կորածների վերաբերյալ այսօր հասանելի բոլոր տեղեկությունները (օրինակ՝ թե երբ եւ ինչ հանգամանքներում են կորել)` hետագայում ընտանիքներին պատասխան տրամադրելու ժամանակ օգտագործելու նպատակով»: Անդրադառնալով` անհայտ կորածների ընտանիքներին` տիկին Պիկասուն հավելել է. «Հաճախ, հատկապես հակամարտության իրավիճակներում, անհայտ կորածների խնդիրն ուշադրությունից դուրս է մնում։ Կառավարությունները եւ մյուս դերակատարները պետք է ապահովեն, որ այս հիմնախնդիրը մշտապես լինի օրակարգում, եւ անեն ավելին` ընտանիքների նյութական եւ հոգեբանական կարիքները հոգալու ուղղությամբ»:

Ի դեպ, որ ԿԽՄԿ-ի տվյալներով` Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածների թիվը գերազանցում է 4500-ը, որից շուրջ 400-ը գրանցված են Հայաստանում: ԿԽՄԿ-ն աջակցում է իշխանություններին՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու եւ ընտանիքներին աջակցելու ուղղությամբ՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Այն ներառում է նաեւ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներից կենսաբանական նմուշների հավաքումը, ինչը հետագայում կօգտագործվի նույնականացման գործընթացում եւ կմեծացնի աճյունների ինքնության ճանաչման հավանականությունը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ ՈւկրաինայումԿիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված