ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՖՈՐՄԱՑԻԱ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՖՈՐՄԱՑԻԱ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
Նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ծանոթ է նոր Սահմանադրության տեքստին: «Իրավունք»-ի հետ զրույցում իր տեսակետը ներկայացնելով` նախկին պատգամավորն ասում է` իշխանության վերարտադրության խնդիր կա, սակայն դրան նա վատ չի վերաբերվում: «Պուտինը թագավոր է, Լուկաշենկոն թագավոր է, Նազարբաեւը թագավոր է, մեզ մոը գտնվողն էլ կարող է մնալ թագավոր: Սարսափելի խփնված գնահատականները` «ո'չ», «ո'չ», նոր Սահմանադրության տեքստին ես չեմ ընդունում»,- հիմնավորում է տնտեսագետը:
Հստակեցրինք` Բոստանջյանը «Ոչ»-ի շարժմանը համաձայն չէ՞: «Ոչ թե ոչ»-ի շարժմանը, ինձ ԲՀԿ-ի հետ մի բեր կապի: Արի էդ «ոչ»-«մոչով» չխոսենք: Ես տեղի ունեցող գործընթացի դեմ չեմ ըմբոստանում: Եթե վերարտադրվելու է իշխանությունը, թող վերարտադրվի»,- պատասխանում է մեր զրուցակիցը:
Միայն Աստված գիտի, աշնանը, ըստ Բոստանջյանի, նոր Սահմանադրության տեքստին դեմ եղող քաղաքական ուժերը կկարողանան տապալել գործընթացը, բայց ակնհայտ է` այս պահի դրությամբ ռեսուրսները բավարար չեն:
Ինչ վերաբերում է հանրային որոշ շրջանակների այն մտահոգությանը, թե նոր Սահմանադրության այս տեքստը սպառնալիք է մեր ազգային արժեհամակարգին, քանի որ նախագծում երկու անգամ շեշտադրվում է այլընտրանքային զինվորական ծառայությունը, երեխաների մասին անհասկանալի դրույթի ձեւակերպումը, ընտանիքի մասին դրույթն անընդունելի է մեզ համար, Վարդան Բոստանջյանը խորհուրդ տվեց ընթերցել «Протоколы сионских мудрицов» գիրքը, որտեղ հստակ բոլորիս մասին գրված է` ախմախները հավատում են «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն» արժեքներին, որոնք իրականում գոյություն չունեն: «Բայց մենք էնպես կանենք, որ նրանք հավատան: Տղամարդը տղամարդու հետ ամուսնանա, կինը` կնոջ հետ: Հիմա այս ամենը տարածվում է ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում: Նախագծում այդ կետերը թաքնված ձեւով գրեթե բոլորը կան: Ես սրա մասին եմ մտածում, ոչ թե վերարտադրության: Թող ես նահապետական մարդ լինեմ, բայց նոր Սահմանադրության նախագիծն արժեքային համակարգի դեֆորմացիա է պարունակում»,-իր մտահոգությունն է բարձրաձայնում օրենսդիր մարմնի նախկին անդամը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk