Երեւան ժամանած ռումինական աստղերը գոհ են. «Ուրախ եւ թույն հանդիպում էր մեր խմբի երկրպագուների հետ»
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՍՏՂԵՐԸ ԳՈՀ ԵՆ. «ՈՒՐԱԽ ԵՎ ԹՈՒՅՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ ՄԵՐ ԽՄԲԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԵՏ» (Տեսանյութ)
Ինչպես արդեն գրել է «Իրավունքը», օգոստոսի 26-ին երեկոյան Հայաստան է ժամանել հանրաճանաչ «Fly Project» պարային եւ լատինո ոճի փոփ ռումինական խումբը, որոնք առավել հայտնի են իրենց մեգահիթերով, քան անունով: Ամփոփելով խմբի հայաստանյան այցի առաջին օրը` նշենք, որ մեգափարթիների ասղտերը առավոտյան ասուլիս են տվել Աբովյան քաղաքում, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլե Սորինը: Այնուհետեւ խումբը ներկա է եղել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի կազմակերպած ընդունելությանը, որտեղ հնչել է ազգային երգ ու պար: Ընդգծենք, որ
ռումինացի հյուրերը բավական անմիջական են հայ երկրպագուների հետ եւ ինչպես Աբովյանում, այնպես էլ ժամեր առաջ Երեւանում նրանք հանդիպել ու հարյուրավոր ստորագրություններ են բաշխել նրանց եւ, իհարկե, արդեն իսկ համացանցը ողողված է «Fly project» խմբի եւ հայ երկրպագուների լուսանկարներով: Ի դեպ խմբի անդամները «Fly project»-ի պաշտոնական էջում այսպիսի գրառում են թողել. «Ուրախ եւ թույն հանդիպում էր մեր խմբի երկրպագուների հետ Օպերայի հրապարակում»:
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 28-ին, կկայանա ռումինական խմբի հայաստանյան համերգը, որը մաս կկազմի նրանց «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk