22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է

Արխիվ 12-16

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է

2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից  ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել  Արարատի մարզի բնակչուհի,  2010թ ծնված աղջիկ երեխա։

Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Փոքրիկը բնակվել է  մոր, պապիկի և անչափահաս եղբոր հետ, հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նախնական տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, աղջիկը՝ եղբոր հետ միասին, հյուրասենյակում հեռուստացույց է դիտել, իսկ նրանց մայրը գտնվել է հյուրասենյակին հարակից խոհանոցում: Այդ ընթացքում փոքրիկը մոտեցել է հեռուստացույցին եւ այն ձգել դեպի իրեն, որի ընթացքում հեռուստացույցն  ընկել է  նրա  վրա։  Ստացած մարմնական վնասվածքներից՝  հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, փոքրիկը մահացել է:

Դեպքի վայրի զննութամբ տան հյուրասենյակում հայտնաբերվել է  «PRIMA» տեսակի հեռուստացույց 60 սմ բարձրությամբ, 65 սմ երկարությամբ և 50 սմ լայնությամբ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ