Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից

Երեւանի գետնանցումը կահավորվել է հաշմանդամների համար նախատեսված հատուկ վերելակներով

Արխիվ 12-16

Երեւանի գետնանցումը կահավորվել  է հաշմանդամների

համար նախատեսված հատուկ վերելակներով



Երևանի քաղաքապետարան –մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով: Իրականացված աշխատանքին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:Վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների <<Ունիսոն>> ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով  իր գոհունակությունն է հայտնել հատուկ կարիքներով մարդկանց համար մայրաքաղաքում կյանքի կոչված հերթական նախաձեռնության առիթով և նշել, որ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին լրջագույն ուշադրություն է դարձնում ոլորտի խնդիրներին, որոնք քաղաքային իշխանությունների հետևողականության շնորհիվ գնալով ավելի նվազում են: Հարկ է նշել, որ վերելակները նախատեսված են նաև մանկասայլակների համար: Վերելակների առկայության վերաբերյալ կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, իսկ կոնկրետ շահառուներին վերելակից ինքնուրույն օգտվելու հարցում կաջակցեն տարածքի անվտանգության ծառայության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով այս տարի շարունակվել են փողոցների և մասնավոր ընկերությունների թեքահարթակների կառուցման աշխատանքները, բացի այդ, ձմեռվանից Երևանում երթևեկում են հաշմանդամների՝ վերելակներով կահավորված 10 ավտոբուսներ, որոնց թիվն առաջիկայում կավելանա, այժմ էլ վերելակով է կահավորվել Ա. Իսահակյանի արձանին կից գետնանցումը: Ի դեպ հաշվի առնելով, որ գետնանցումում նաև առևտրի կենտրոն է գործելու, այստեղ շինարարի հետ պայմանավորվածության արդյունքում կառուցվել է նաև հաշմանդամների զուգարան, ինչպես նաև տեղադրվել է միջհարկային մեկ այլ վերելակ: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական բոլոր նոր նախագծերում պարտադիր պայման  է թեքահարթակների առկայությունը:



 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված