ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏՈՄՍ, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ ԿԱՄ ՑՈՒՅՑ ՉՏԱԼ»
Արխիվ 12-16ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏՈՄՍ, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ ԿԱՄ ՑՈՒՅՑ ՉՏԱԼ»
Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում ոխսելով արտարժույթի տատանումների մասին, ասաց, որ մեր երկիրն այս առունով խոցելի վիճակում է, քանի որ արտարժույթի վայրիվերումներն արագ արտացոլվում են մեր երկրի վրա:
Տնտեսագետի խոսքով`ՀՀ-ում կա երկու տրիլիոն միլիոն դրամը գերազանցող վարկային պորտֆել, որի վաթսուն տոկոսն արտարժույթով է` դոլարով:
«Ակնհայտ է, որ մեր երկիրը դոլարիզացված է: Սա էլ բավական չէ, Հայաստանն ուզի-չուզի իր տնտեսական արդյունավետ կամ ոչ անարդյունավետ կապերն իրականացնում է ՌԴ-ի միջոցով: Իսկ ՌԴ-ում առկա ֆինանսական վիճակը վատ է անդրադառնում այնտեղ աշխատող հայ գաղթյալների վրա»,- մանրամասնում է բանախոսը:
Նախկին պատգամավորտ վստահեցնում է` մեխանիկորեն եւ արհեստական հնարավոր չէ թույլ չտալ դրամի արժեզրկումը: Հայաստանն ունի խոցելի տնտեսություն, չունի ռեսուրսներ` նավթ, գազ, հետեւաբար մեր ազգային արժույթը վերածվել է տրանսպորտի տոմսի, որը կարելի է ցույց տալ կամ ցույց չտալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk