ՀԱՅՏՆԻ ՄԵԳԱՓԱՐԹԻՆԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16ՀԱՅՏՆԻ ՄԵԳԱՓԱՐԹԻՆԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ (Ֆոտոշարք)
Ժամեր առաջ «Fly Project» հանրաճանաչ ռումինական խումբը ժամանել է Երեւան, որոնց երկրապագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծաղկեփնջերով ու փուչիկներով: Այցի հենց առաջին օրը հայտնի մեգափարթիների սիրված աստղերը պատրաստվում են այցելել Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ նախատեսել են այցելություն Գառնիի հեթանոսական տաճար եւ Գեղարդի վանք: Իսկ արդեն հաջորդ օրը` օգոստոսի 28-ին, կկայանա խմբի երեւանյան մենահամերգը, որը մաս կկազմի նրանց «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի:
Հիշեցնենք, որ «Fly Project»-ը ռումինական պարային եւ լատինո ոճի փոփ խումբ է, որը ստեղծվել է Բուխարեստում` Թուդոր Յոնեսկուի եւ Դեն Դենեսի կողմից: 2011 թ.-ին խումբն առաջադրվել է MTV Europe Music Award-ում` որպես լավագույն երաժշտական խումբ: Հիմնադրման պահից սկսած` 2005 թ-ից, խումբն ամբողջ աշխարհում հանդես է եկել ավելի քան 2000 համերգներով: Թողարկել են երգերի 2 հավաքածու՝ «Fly Project» եւ «K-Tinne» խորագրերով: Այսօր խումբը հանրության առավել լայն զանգվածներին հայտնի իրենց մեգահիթով` «Toca toca» երգով, որի տեսահոլովակի դիտումները համացանցում անցնում է 51 միլիոնի սահմանը:






Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարները` ԳԵՎՈՐԳ ՊԵՐԿՈՒՊԵՐԿՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk