ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում Էստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ինչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամը Իրականությունից կտրվածները ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին 8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ Հովսեփյան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց

Հայտնի երգչուհին զինջոկատ է ստեղծել եւ պայքարում է Շանգալի եւ եզդիների ազատագրման համար (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԶԻՆՋՈԿԱՏ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՎ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՇԱՆԳԱԼԻ ԵՎ ԵԶԴԻ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ (Տեսանյութ)

 

«2014թ. օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի մեր Շանգալի վրա եւ սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների եւ ցեղասպանության: Սկսվեց եւ միջեւ օրս շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ մարդկային մեծ աղետը», - այս մասին գրում է «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ ու հավելում, որ ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները, տարածքների ամայացումը, քաղաքացիների գլխատումը, վայրագությունների ցուցադրումը հանցագործություն են մարդկության եւ քաղաքակրթության դեմ ու դաժան, անորոշ խավարը դեռեւս շարունակվում է պատել իրենց բնօրրանի մի մասը. «Եզդի ժողովրդի անվանի երգչուհի Խատե Շանգալին 2015թ. հուլիսի 2-ին ստեղծել է «Արեւի աղջիկներ» կամավորական եզդիական զինջոկատը եւ տղամարդկանց հետ հավասար պայքարում է Շանգալի եւ եզդի գերիների «ստրուկների» ազատագրման համար: Ջոկատի աղջիկները սպանելով Իսլամական պետության հրեշների` նրանց ուղարկում են դժոխք: Որովհետեւ, ըստ նրանց հավատքի, կնոջ կողմից սպանվածը դրախտ չի գնում: Այդ անասնական մղումներով տարված հրեշների մոտ իշխում է մահվան պաշտամունքը: Երգչուհին զենք է վերցրել մայր, կին, աղջիկ, քույր ու հարս մեր բոլորիս համար գեղեցկության տիպար կին, Աստծո կողմից կոչված են ծնելու, սիրելու, սիրվելու եւ արարելու համար: Բայց եզդի կինը այսօր մեր բնօրրանում զենք է վերցրել եւ սպանում է մարդ արարածին (եթե կարելի է, իհարկե, նրանց մարդ համարել): Սպանում է ուրիշ կնոջ, նույնպես մոր ստեղծածին: Չի ուզում որդեկորուս եւ որդեսպան լինի, բայց կյանքը, շրջապատն իրեն որդեսպան է դարձրել նրան ցավ ու տառապանք է պատճառել այնպիսի ցավ, որը միայն հիշելն ահավոր ցավ է պատճառում: Եզդուհին զենք է վերցրել բիրտ, վայրագ եւ անմարդկային ուժի դեմ: Զայրութը ներսից խեղդում է բավական է, բավական, եթե ժամանակին ամերիկյան եւ Եվրոպական զինվորական միջամտության որոշման դեմ պայքարողներ կային, ապա այսօր առերեւույթ երեւում է, որ շատ շատերը հասարակության մեծամասնությունը համոզիչ կերպով Իսլամական պետություն ահաբեկիչների դեմ կատարվելիք գործողությունների որոշման կողմնակից են»: Ըստ Ա. Շարոյանի, եկել է ահաբեկիչներին իրենց որջում ոչնչացնելու ժամանակը. «Եթե ոչ այսօր, ապա վաղը կարող է ուշ լինել: Լինենք միասնական ԻՊ չարիքը վերացնելու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ուղղությամբ: Ժամն է գնահատենք մեկ մեկու ափսոսենք միմյանց եւ կանխենք մեզ սպառնացող աղետը:

Թե՞  ես սխալվում եմ աղետը, ահաբեկչությունները միայն իսլամական պետություն կոչվող հրեշների հետ կապելու հարցում: Մի՞թե կան ավելի խորքային գործընթացներ, որոնք չեն երեւում, որոնք մենք չենք տեսնում: Հավատացած եմ, որ իրադարձությունները կզարգանան ի նպաստ արդարության: Այդ ամենին կհետեւեն պատասխաներ, որ ԻՊ-ի հրեշները չարիք են բոլորիս համար: Աշխարհի՛ հզորներ, ցավալի է, բայց չպետք է մոռանանք, որ դրա նախադեպերը բազմիցս եղել են, դրանք կործանարար հետեւանքներ են ունեցել մարդկության համար: Հարկավոր է ժամանակին զգուշանանք եւ մեր ապագան չկանգնեցնենք այդ վտանգի առջեւ»: Եզրափակելով խոսքը` «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը նշել է. «Աստված ապավեն ամբողջ աշխարհին մեր ընդհանուր տուն երկիր-մոլորակին»:

 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱյսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված