ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՈՐԵՎԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԾԱՌԱՅԵԼՈՒՆ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՈՐԵՎԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄ
ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ
ԾԱՌԱՅԵԼՈՒՆ»
«Ժառանգություն»-ում դեռ չի քննարկվել նոր Սահմանադրության նախագիծը, բայց «Ժառանգություն»-ը երեք առաջարկ է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, որից երկուսն ընդունվել է:
«Իրավունք»-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից պարզեց` ընդունում է հանրային որոշ շրջանակների մտահոգությունը, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի նորմերի գերակայությանը, այլընտրանքային զինծառայության երկուանգամյա շեշտադրությանը, «ընտանիք» հասկացության ձեւակերպմանը, երեխաների իրավունքներին: Մտահոգ հանրային շրջանակների կարծիքով` սա սպաառնալիք է մեր ազգային արժեահամակարգին: «Մենք պատերազմող պետություն ենք, որեւէ միջազգային նորմ չպետք է խոչընդոտի, որ հայ երիտասարդը ծառայի բանակում: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հաշվի առնի իր մենթալիտետը»,- ասաց քաղաքական գործիչը:
Միջազգային իրավունքի նորմերի գերակայության մասին խոսելիս էլ «Ժառանգության» խմբակցության ղեկավարի խոսքով` եթե դու` որպես պետություն, մաս ես կազմում որեւէ միջազգային կառույցի, քեզ համար պարզ պետք է լինի, որ միջազգային իրավունքի նորմը քեզ համար գերակայում է: «Բայց ոչ բոլոր նորմերն են, որ հարվածում են քո արժեահամակարգին ու անվտանգությանը, բայց իսկապես կան նորմեր, որոնք պետք է դիտարկես քո արժեահամակարգի ու ավանդույթների տեսակյունից»,- եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk