⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

ՀԱՅՈՒՀԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՏԱՐԱԶՈՎ ԿՀԱՅՏՆՎԻ ՏԻԵԶԵՐՔԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅՈՒՀԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՏԱՐԱԶՈՎ ԿՀԱՅՏՆՎԻ ՏԻԵԶԵՐՔԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

 

Սեպտեմբերի 12-ին հարեւան Վրաստանի սրտում` Թբիլիսիում, առաջին անգամ կկայանա Miss Planet միջազգային գեղեցկության մրցույթը: Մեծ հռչակ ունեցող մրցույթն այս տարի կառանձնանա նրանով, որ առաջին անգամ մասնակցություն կունենա Հայաստանը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց մրցույթի ազգային տնօրենը` «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ապա մանրամասնեց. «Մրցույթի հաղթողը կարժանանա ոսկե թագի, իսկ առաջին երեք հաղթողները` հատուկ մրցանակների: Որպես ազգային տնօրեն` «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան որոշեց, որ Miss Planet 2015 մրցույթին Հայաստանը կներկայացնի մոդել, 18-ամյա ԴԱՅԱՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ, ով շատ հետաքրքիր նորաձեւության ցուցադրությունների է մասնակցել ու պատրաստ է այս մրցույթին»:


Նշենք, որ գեղեցկության մրցույթի մասնակիցները հանդես կգան նախ ազգային հագուստներով, ապա լողազգեստներով եւ 20 երկրների ներկայացուցիչներից կազմված ժյուրին կընտրի ամենագեղեցիկներին: Գ. Ասատրյանն անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կերպարով Դայանան կներկայանա մրցույթին` ընդգծեց. «Դիզայներ Ֆաինա Հարությունյանը երկու նոր հագուստ է պատրաստել հենց Դայանայի համար, որը հետագայում նրա նոր հավաքածուի մասը կկազմի, ինչպես նաեւ նախատեսել ենք եւս մեկ հայկական ավանդական հագուստ, որի հեղինակը Տերյան մշակութային կենտրոնն է: Հագուստի ձեւվածքները վերցված են Արցախի հայկական ավանդական հագուստից` 19-րդ դարի սկիզբ-20-րդ դարի վերջ: Եվս մեկ գաղտնիք բացեմ, արդեն իսկ արվել են  գեղեցիկ ֆոտոշարքեր Դայանայի մասնակցությամբ, որոնք շուտով կհրապարակվեն»:
Ի դեպ, ուսումնասիրելով երեք տասնյակից ավելի պետությունների մասնակիցների լուսանկարները, որոնք հրապարակված են մրցույթի պաշտոնական էջում, կարելի է հետեւություն անել, որ Հայաստանի անունը կլինի ոչ միայն Տիեզերքի գեղեցկուհիների շարքում, այլեւ առաջատար դիրքերում: Ուշագրավ է նաեւ այն, որ մրցույթի օրը համընկնում է Դ. Դավթյանի ծննդյան տարեդարձի հետ, ինչը, վստահ ենք, հաջողություն կբերի նրան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված