ՆԱՋԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է. ՕԵԿ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ
Արխիվ 12-16ՆԱՋԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է. ՕԵԿ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵ խմբակցության հանդիպումը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ: «Իրավունք»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նրա խոսքով` հանդիպման մասին տեղեկատվություն րոպեներ անց կտարածվի:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ հանդիպելուն, պրն Հակոբյանն ասաց, որ տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել:
Հ.Գ. Ի դեպ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը օրեր առաջ հայտարարել էր, որ ՕԵԿ-ը չի ընդունելու նախագահի հրավերը, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել: Իսկ այսօր պատգամավորը պարզաբանել էր, որ երկու առաջարկ են ստացել, որն էլ իրավիճակ է փոխել:Բայց, Մարգարյանի տեղեկացմամբ, հանդիպումը պետք է լիներ ոչ թե նախագահականում, այլ ՕԵ խմբակցությունում: Թե ինչ առաջարկների մասին է խոսքը, եւ ինչ եղավ, որ ՕԵԿ-ը փոշմանեց` պարզ կլինի առաջիկայում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk