Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

ՀԱՄԱԼԻՐԻ ՏՆՕՐԵՆԸ ԵՎՍ ԳՆՈՐԴԻՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԼԻՐԻ ՏՆՕՐԵՆԸ ԵՎՍ ԳՆՈՐԴԻՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

 

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրը այսօր էլ շարունակում է անհանգստացնել բոլորին: Հատկապես շրջանառվող այն լուրը, թե համալիրի տարածքում գործելու են խաղատուն, սաունաներ... շատերի զայրույթի առիթ հանդիսացավ: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մարզահամերգային համալիրի տնօրեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ վստահեցրեց, որ քանի նա այդ հաստատության տնօրենն է, նման բան չի սպառնա: Ի դեպ, տնօրենը նոր սեփականատիրոջ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:

Ինչպես դուք, այնպես էլ ես, այդ մասին իմացել եմ հեռուստատեսությունից` ՊՆ-ի հայտարարությունից եւ Կառավարության որոշումից: Որքանով տեղյակ եմ` Մարզահամերգային համալիրը մնալու է մարզահամերգային համալիր եւ ծառայելու է հանրությանը ինչպես նախկինում: Իսկ ինչ վերաբերում է համալիրում խաղատուն կառուցելուն, վստահ եմ` չի լինի, Մարզահամերգային համալիրում չի կարող լինել խաղատուն կամ նմանատիպ բաներ, սա պատմամշակութային շենք է եւ պետք է ծառայի հանրությանը` ինչպես ժամանակին: Նոր գնորդները կամ տերերը, ովքեր պետք է գնեն, բացի օգուտից վնաս չեն բերի: Իրոք, համալիրը  կարիք ունի որոշ վերանորոգումների, սարքավորումների համալրման, տարածքի որոշ հատվածների բարեկարգման, հատկապես` տանիքի:

ԱՆՁՐԵՎԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՏՈՒՐԻՑ ՋՈՒՐ Է ԿԱԹՈՒՄ ԴԱՀԼԻՃՈՒՄ
- Տանիքն անսա՞րք է:
- Դա նորություն չէ, միշտ էլ անձրեւի ժամանակ կտուրից ջուր էր կաթում դահլիճում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականցնելու ժամանակ ՊՆ-ն եւ կառավարությունը ինչ-որ քայլերի դիմեցին, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, լուրջ ներդրումների կարիք ունի համալիրը:

«ԵԹԵ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է, ՈՒՐԵՄՆ` ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԱՄԱԿ ՍՏԱՆԱՄ»

- Ասում են` համալիրի գնորդը ամենեւին էլ այն կազմակերպությունը չէ, որի անունը հրապարակվել է: Ավելին` նույնիսկ որոշ քաղաքական գործիչների անուններ են հոլովվում:
- Ես էլ եմ լսել այդ մասին, չեմ կարող այդ բոլոր հարցերին պատասխանել, քանի որ չեմ ճանաչում այդ մարդուն կամ այդ մարդկանց, կամ էլ` այդ կազմակերպությանը: Ես էլ ձեզ պես մամուլից, համացանցային լրահոսից գիտեմ, բայց ո՞վ է գնել, արդյո՞ք գնել է, թե` ոչ: Որպես տնօրեն` կարող եմ այսպիսի բան ասել, եթե համալիրը վաճառվել է, եթե գնորդը կա, ուրեմն` ես պետք է պաշտոնապես  նամակ ստանամ, որ` պարոն Ասատրյան, Դուք` որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, այսօրվանից չեք աշխատում` ՊՈԱԿ-ը լուծարվել է` Կառավարության այսինչ պայմանագրի որոշման համաձայն... Ես ոչ մի նման գրություն չունեմ, ուրեմն` այս բոլոր խոսակցությունները կարող եմ անհիմն ու անհեթեթ համարել: Այսօր դեռեւս շենքը պատկանում է ՊՆ-ին, եւ որպես նորաստեղծ ՊՈԱԿ, որը ստեղծվեց հուլիսի 8-ին, կամաց-կամաց աշխատում է սահմանափակ աշխատակազմով, ու փորձում ենք պահպանել շինությունը, հարակից տարածքը:

«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՆՈՐ ՏԵՐԵՐԸ ԳԱՆ ԵՎ ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵՆ»
- Այնուամենայնիվ, եթե նոր տերերը որոշեն խաղատուն, սաունա կառուցել...
- Չեմ հավատում դրան, իսկ սաունաներ շենքում եղել են դեռեւս 1983 թվականից, սպորտային դահլիճի հանդերձարաններում, քանի որ սպորտային մրցումներ ու միջոցառումներ են անցկացվում: Դա նախատեսված է եղել ճարտարապետներ Արթուր Թարխանյանի եւ Հրաչյա Պողոսյանի կողմից: Փառք Աստծո, Հրաչյա Պողոսյանը դեռ ողջ է, մեկ-մեկ զանգահարում եմ, խորհուրդ եմ հարցնում, իրեն առողջություն ու երկար կյանք տա Աստված: Համալիրին դեռեւս 83-ից եմ ծանոթ, աշխատել եմ մինչեւ 85 թվականի սեպտեմբերը: Այդ ընթացքում հրդեհ եղավ, վերանորոգեցինք, նորից բացում արեցինք: Այս պատերի մեջ իմ քրտինքն ու արյունն էլ կա, դրա համար շատ եմ սիրում այս շենքը, լավ հիշողություններ կան, լավ ժամանակներ ենք ունեցել, աշխատել ենք օր ու գիշեր: Դրա համար փորձում ենք պահպանել մեր տան նման: Չեմ հավատում, որ նոր տերերը գան եւ համալիրում խաղատուն կառուցեն, անհնարին է, առաջինը` օրենքի սահմանում նման բան չկա: ՀՀ օրենքում գրված է, որ քաղաքի տարածքում խաղատներն արգելված են, չի կարող լինել քաղաքում խաղատուն, այն էլ` Մարզահամերգային համալիրում: Չի՛ լինի նման բան: Դա ուղղակի հայերի բնավորությունն է, թե` բա իմացա՞ք, ինչ է եղել, ասում են, թե... Ա՛յ մարդ, ո՞վ է ասում, որտե՞ղ է գրված, վստա՞հ եք, որ այդպես է լինելու... Չի՛ կարելի, «ասում են թե»-ով հանրության կարծիք փոխել: Այդքան սիրում եք ու պայքարում նման բաների համար, գնացեք Օպերայի տարածքի սրճարանների դեմ պայքարեք, քաղաքի կենտրոնը դարձել է չգիտեմ ինչ, ոչ ոք դրանից չի խոսում:

«ՔԱՆԻ ԴԵՌ ՏՆՕՐԵՆ ԵՄ` ԿՓՈՐՁԵՄ, ՈՐ ՀԱՄԱԼԻՐԸ ԾԱՌԱՅԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»
- Ձեր արվեստագետ ընկերներից շատերը համոզված ասում են, որ եթե Վազգենն է այնտեղ տնօրեն, վստահ ենք, որ խաղատան չի վերածվի:
- Շնորհակալ եմ իմ արվեստի ընկերներին: Անշուշտ, ես որքան այստեղ տնօրեն եմ, կփորձեմ այս շենքը պահպանել, միայն բարելավել ու վերադարձնել այս տարածքի նախկին ավանդույթները, որ Մարզահամերգային համալիը ծառայի իր նպատակին: Այսինքն` սպորտային միջոցառումներ, համերգներ, փառատոներ լինեն այստեղ: Ի վերջո, միայն այդ բանի համար եմ համաձայնել լինել համալիրի տնօրեն, որ այս շենքը ոտքի կանգնեցնեմ, որովհետեւ այն համերգասրահ է, մարզամշակութային կենտրոն` սպորտային ու համերգային դահլիճներով, ոչ թե հարսանյաց սրահ, ինչպես ժամանակին են փորձել նմանատիպ բաներ անել այստեղ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Զրույցի շարունակությունը` «աստղային» թեմաներով, կարդացե՛ք հաջորդ համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ Վարդապետյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված