«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին

«ՓԱԽՍՏԱԿԱՆ 924 ԸՆՏԱՆԻՔ ԱՊՐՈՒՄ Է ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ՎԻՃԱԿՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՓԱԽՍՏԱԿԱՆ 924 ԸՆՏԱՆԻՔ ԱՊՐՈՒՄ Է ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ՎԻՃԱԿՈՒՄ»

 

Վերջին ժամանակներս հաճախակի է թեժ քննարկումների թեմա դառնում Սիրիայից փախած մեր հայրենակիցներին օգնելու, հայրենիքում գոնե կացարանով եւ աշխատանքով ապահովելու հարցը: Դրանից զատ՝ բավականին մտահոգիչ դեպքեր են տեղի ունենում նաեւ Բեյրութում, եւ արդեն կան խոսակցություններ, որ այնտեղի բավականին մեծ հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ եւս հնարավոր է, որ ստիպված լինեն հայրենիք տեղափոխվել, որտեղ, հասկանալի է, բախվելու են նույն խնդիրներին: Բայց այս ամենի հետ մեկտեղ, նաեւ չմոռանանք, որ 1990-ականների ջարդերի պատճառով Ադրբեջանից մի կերպ Հայաստան հասած փախստականների մի ստվար զանգված ավելի քան երկուսուկես տասնամյակ է, որ ապրում է տարրական կեցության պայմաններից զուրկ տարածքներում, եւ նրանց խնդիրն արդեն գրեթե մոռացության է մատնվել: Համենայնդեպս՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց.

- Դեռեւս 924 ընտանիքներ կան, որոնք անհամբեր սպասում են, թե երբ իրենց համար բյուջեից գումարներ կհատկացվեն, որպեսզի կարողանան իրենց բնակարանային խնդիրները լուծել: 2009թ.-ից այդ կապակցությամբ գումարներ չեն հատկացվել, եւ դա չափազանց ցավոտ ու սուր խնդիր է նաեւ պատկան մարմինների համար: 26-27 տարի է արդեն ջարդերից փախած հայերն ապրում են տարրական պայմաններից զուրկ վիճակում, հանրակացարաններում, որոնց մի մասը չորրորդ կարգի վթարային աստիճանում է:
- Իսկ ե՞րբ եք ակնկալում, որ այդ ընտանիքների գոնե կեսի բնակարանային խնդիրը կլուծվի:
- Դա պայմանավորված է նրանով, որ ԱԺ-ի կողմից հաստատվող պետբյուջեում այդ ծրագրի համար գումարներ նախատեսվեն: Մինչեւ 2009 թիվը յուրաքանչյուր տարի մինչեւ 5 միլիոն դոլար գումար էր նախատեվում, որի արդյունքում՝ մոտ հազար հարյուր ընտանիք ստացել է վկայագրեր, որոնցից ութ հարյուրից ավելը կարողացել են իրենց խնդիրը լուծել:

ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԽՆԴԻՐԸ «ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ` ԼՈՒԾՎԱԾ Է»

-Օգտվելով առիթից` կխնդրենք ներկայացնել ի՞նչ ընթացքի մեջ է ՌԴ-ի մուտքի արգելանքի տակ գտնվող քաղաքացիների դիմումների ընթացքը:
- Ինչպես Ձեզ հետ ավելի վաղ զրույցի ժամանակ եմ ասել` ամեն երրորդ դիմումից երկուսը գալիս է դրական պատասխանով: Նույն տեմպը, ես կասեի՝ ավելի լավ, պահպանվում է: Արդեն շուրջ տասնմեկ հազարի է հասել դիմումների թիվը, եւ դրանց գերակշիռ մասը` ավելի քան տասը հազարը ուղարկվել է ռուսական Դաշնային միգրացիոն ծառայություն: Դրանց մի մասի վերաբերյալ արդեն ունենք պատասխաններ՝ մոտավորապես յոթ հազար պատասխան, իսկ երեք հազար չորս հարյուր անձի արգելանքը վերացվել է:
- Իսկ մնացած քաղաքացիներին, որոնց արգելանքը այնուամենայնիվ չի վերացվում, գոնե ինչ-որ մեղամացուցիչ պայմանների հնարավոր չէ՞ հասնել:
- Այո, դա էլ կա: Օրինակ՝ ՌԴ մուտքի արգելքի ժամկետներն են կրճատվում: Այստեղ կարեւորն այն է, որ խնդիրը միայն հայերին չի վերաբերում. նմանատիպ խնդիրներ ունեն մի շարք երկրների քաղաքացիներ: Բայց նմանատիպ մեխանիզմ գործում է միայն Հայաստանի նկատմամբ: Բոլոր այլ երկրների  համար էլ, իհարկե, նախանձելի է, որ ռուսական կողմը համաձայնել է բարի կամք դրսեւորել մեր միջնորդություններով եւ վերանայել արգելանքի որոշումները: Եվ այն, որ հիմա վաթսուն տոկոսից ավել դրական պատասխանով դիմումներ ենք ստանում, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված