Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան

ԴՊՐՈՑՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ԴՊՐՈՑՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԲԱՅՑ...

 

Ընդամենը օրեր անց կրկին կհնչեն դպրոցի զանգերն ու կազդարարվի նոր ուսումնական տարվա սկիզբը: Հենց այս առթիվ էլ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրում այս անգամ հյուրընկալեցինք ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Բարձրացված խնդիրները հիմնականում վերաբերում էին դպրոցներում դրամահավաքության դեպքերին, աշակերտներին դասագրքերի տրամադրման կարգին, ինչպես նաեւ ավագ դպրոցներում առկա պրոբլեմներին:

 

«ԱՌԱՋԻՆԻՑ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԱՆՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ»


- Երկու երեխա ունեմ, որոնցից մեկն այս տարի առաջին դասարան է գնալու, մյուսը փոխադրվել է երրորդ դասարան: Այս դեպքում ինչպե՞ս է կարգավորվում դասագրքերի վարձակալության հարցը: (ՍԱՔՈ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Արարատի մարզ)
- Առաջինից չորրորդ դասարանի աշակերտներն անվճար են ստանում դասագրքեր: Իսկ արդեն բարձր դասարաններում դասագրքերի վարձավճարների մասին նախարարի հրաման ունենք, ըստ որի, հնարավոր չնչին վարձավճարով Ձեր երեխաներն այդ դասագրքերը կստանան: Այդ մուծումները կատարվում են արդեն շուրջ 10-ը տարի: Մեկ դասագրքի վարձավճարը 300-400 դրամ է, եւ մեկ ուսումնական տարվա դասագրքերի վարձավճարը կլինի 4 հազար դրամի սահմաններում:

- Քրոջս երեխան այս տարի 6-րդ դասարանից փոխադրվել է 7-րդ դասարան: Նախորդ տարի դասագրքերի գումարը բավականին մեծ էր: Ուզում էի ճշտել, թե որքան գումար հավաքեն սեպտեմբերի համար, որպեսզի կարողանան այս տարի էլ դասագրքերի գումարը վճարել: (ԱՆՆԱ, ք. Երեւան)

- Հինգերորդ դասարանից սկսած նախարարի հրամանով սահմանվել է դասագրքերի վարձավճար եւ այդ մուծումները կատարվում են արդեն շուրջ 10-ը տարի: Մեկ դասագրքի վարձավճարը 300-400 դրամ է եւ մեկ ուսումնական տարվա դասագրքերի վարձավճարը կլինի մոտ 4 հազար դրամի սահմաններում: Բայց, եթե Ձեր քույրը երկու դպրոցական տարիքի երեխա ունի, ապա դպրոցի տնօրինությունը կարող է զիջումներ անել:

- Որպես կանոն` դասարանում պետք է 36-ից ավելի լինի աշակերտների թիվը, որպեսզի դասարանը կիսվի: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում` 35 աշակերտ լինի դասարանում ու որակյալ կրթություն ստանան նրանք, երբ հատկապես տարրական դասարաններում անհատական մոտեցում է պետք երեխաներին: (ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր)
- Շատ եմ սիրում այդ 35 հոգանոց դասարանները, կա մեթոդ եւ ձեւ այդ դասարաններում աշխատելու, եւ այսօր հաղթահարվում է այդ խնդիրը ուսուցիչների կողմից: Երբ բազմազան ու շատ են երեխաները, միայն կրթության խնդիր չի լուծվում, այստեղ նաեւ դաստիարակության, համագործակցության, հանդուրժողականության, շատ ընկերներ ունենալու խնդիրներն են լուծվում: Իհարկե, մեծ դասարանում կան նաեւ խնդիրներ, որոնք հաղթահարելի դժվարություններ են, բայց նաեւ շատ դրական լուծումներ են գտնվում` երեխայի հետագա զարգացման համար: Դժբախտաբար, 35 հոգանոց դասարանների թիվն այսօր շատ քիչ է: Այնպես որ, ծնողն ինքն է որոշում եւ կարող է ընտրել այնպիսի դպրոց, որտեղ դասարանները փոքրաթիվ են: Մինչդեռ ծնողները, սովորաբար, ընտրում են հենց այն դպրոցները, որտեղ մեծ թվով դասարաններ են: Երբ նույնիսկ ասում ենք, որ այստեղ շատ են երեխաները` 32-34 հոգի են արդեն, պատասխանում են` ոչինչ, մենք այդ դպրոցն ենք ուզում, այդ դասարանն ենք ուզում եւ թող մեր երեխան լինի 35-րդը:
- Ինչպես գիտենք, առաջին դասարան հաճախելը պայմանավորված է որեւէ հստակ թվականի ծնունդով, կապ չունի` տվյալ թվականի հունվարի 1-ին է ծնվել երեխան, թե դեկտեմբերի 31-ին: Ստացվում է, որ հինգ ու կես տարեկան երեխան հանրակրթության մասնիկն է դառնում: Հնարավո՞ր է վերանայել այս կարգը, որ գոնե 6 տարեկանը լրացած հաճախեն դպրոց: (ՄԱՐԻԱՄ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Երեւան)
- Հարցը օրենքով է կարգավորվում, եւ այսօր չի քննարկվում, որ որեւէ փոփոխություն մտցվի: Իսկ այսօր օրենքն ասում է, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը, այսինքն` տվյալ օրացուցային տարում,  6 տարեկանը լրացած երեխան է գնում դպրոց:


«ԴԵՌԵՎՍ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻՆ»


- Մտահոգությունս վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատության ավագ դպրոցին: Այն արդարացնո՞ւմ է սպասելիքները, քանի որ ակնհայտ է` այն դեռեւս իր խարիսխը չի գցում ո՛չ աշակերտների, ո՛չ հասարակության գիտակցության մեջ: (ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ք. Երեւան)
- Կան ավագ դպրոցներ, որոնք կայացել են, եւ որոնց պահանջարկն արդեն հասարակության մեջ կա: Եվ նույնիսկ այդ դպրոցներում շատ շուտ են սպառվում տեղերը եւ դժվարանում են նոր աշակերտներ ընդունել: Բայց կան դպրոցներ էլ, որոնք, ուղղակի, չեն կարողանա դիմակայել մրցակցությանը եւ գուցե մի օր կփակվեն: Այլ խնդիր է, որ հասարակությունը, ծնողը եւ երեխան դեռեւս այնքան էլ չեն վստահում ավագ դպրոցին: Նույնիսկ լավագույն երեխաները, որոնք շատ լավ գիտելիքներ ունեն, զուգահեռ, անպայման, չգիտես ինչու, լրացուցիչ պարապմունքների են գնում: Թեպետ մենք իրենց ասում ենք` երեք տարիների ընթացքում մեր ուսումնական ծրագրերը, մեր չափորոշիչները թույլ են տալիս ձեզ, որ դուք հանգիստ նախապատրաստվեք քննություններին եւ առանց կրկնուսույցների մոտ պարապելու` ընդունվեք բուհ: Ի դեպ, հատկապես մարզերում այս խնդիրը շատ լավ լուծված է:
- Ե՞րբ դպրոցներից իսպառ կվերանան դրամահավաքությունները, որոնց մասին Դուք էլ շատ լավ գիտեք, բայց անմեղ հայացքով շարունակում եք պնդել, թե` նման բան չկա: (ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ք. Երեւան)
- Դրամահավաքությունն արգելված է դպրոցում եւ ուսումնական տարվա սկզբում, տոն օրերին բազմաբնույթ շրջաբերականներ են ուղարկվում այդ մասին դպրոցի տնօրեններին: Ես չեմ ասում, թե դրամահավաքություն չկա, կարող է լինել: Սակայն, կրկնում եմ` դրամահավաքության պարտադրանքն արգելում ենք: Բայց եթե դպրոցը որեւէ կարիք ունի եւ ծնողների հետ միասին որոշակի խնդիրներ են լուծում, դա իրենք են կարգավորում դպրոցի ներսում: Կա դպրոցի տնօրեն, ու յուրաքանչյուր ծնող կարող է ազատ նրա առջեւ այս հարցը բարձրացնել: Եթե դրամ է հավաքվում, եւ երեխաները էքսկուրսիաների են գնում կամ գնում են մշակութային որեւէ օջախ, ու բոլորը միասին համաձայն են, եւ կան մեկ-երկու հոգի, որոնք չեն համաձայնում, կարող են չմասնակցել այդ դրամահավաքությանը: Թող ծնողները համարձակ լինեն եւ այս խնդիրներն իրենց դպրոցի հետ լուծեն: Այնուամենայնիվ, եթե դրամահավաքությունը կառավարման խորհրդով չի որոշված, եթե ծնողական համայնքը դրան մասնակից չէ, ու արձագանք է լինում մեր «Թեժ գծին», եւ այն, իսկապես, իրականությանը համապատասխանում է, ապա անպայման այդ դպրոցի տնօրենը պատժվում է: Բայց, եթե նույն այդ դրամահավաքությունը կատարվում է ծնողների ցանկությամբ, մենք այն արգելել չենք կարող: Երբ, ասենք, դպրոցի ծնողներով որոշում եք կայացնում ավելի լավ գրատախտակ ունենալ, դա արդեն դպրոցի ներսի խնդիրներ են, ձեր մեջ պետք է կարգավորեք: Իսկ մենք արգելում ենք որեւէ պարտադիր դրամահավաքություն, որը զայրույթ է առաջացնում, որը ծնողի կամքով չէ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ. Գ.- Նյութի շարունակությունը կներկայացնենք առաջիկա օրերին Iravunk.com կայքում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված