ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՎ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԸ
Արխիվ 12-16ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՎ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԸ
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ ՍՄԲԱՏ ԿՅՈւՐԵՂՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ այս տարի Նինոծմինդայի շրջանում ակնկալվում է բարձր բեքատվություն, սակայն գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված կան խնդիրներ, որոնք ըստ նրա` առաջիկայում կստանան իրենց լուծումը: Չնայած, բնակիչները գտնում են ճանապարհներ, գյուղատնտեսական մթերքները իրացնելու համար.«Ինչպես ցանկացած տարածաշրջան, այնպես էլ 32 հազար բնակչություն ունեցող Նինոծմինդան ունի իր խնդիրները, որոնք անլուծելի չեն: Առաջնային եւ մտահագոիչ խնդիրը ճանապարհների ասֆալտապատման խնդիրն է, որը լուծելու համար արդեն սկսել ենք ասֆալտապատման աշխատանքերը, բարեկարգում ենք կենտրոնական եւ Գանձա գյուղի ճանապարհները, աշխատանքերը կշարունակվեն նաեւ մյուս գյուղերոմ: Մյուս սոցիալական խնդիրները նույնպես ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումը: Տարածաշրջանի գյուղերի մեծ մասը գազաֆիկացվել է, ունեն խմելու եւ ոռոգման ջուր»,-նշեց Ս. Կյուրեղյանը:
Եթե նախկինում Նինոծմինդայի շրջանից մարդիկ արտագաղթում էին, ապա այսօր, ըստ Ս. Կյուրեղյանի` արտագաղթը կանգ է առել, քանի որ լուծելով շրջանում առակա սոցիալական խնդիրները, լուծում են նաեւ արտագաթի խնդիրը.«Ես Փոկա գյուղում եմ ապրում, որտեղ այս պահի դրությամբ չկա փակ դուռ, մարդիկ աշխատում, արարում եւ ապրում են իրենց բնակավայրերում: Եթե մենք ավելի բարելավենք սոցիալական պայմանները, ապա իրենց տունը թողած մարդիկ նույնպես կվերադառնան»,-շեշտեց Ս Կյուրեղյանը:
Նինոծմինդայի շրջանում տարեցտարի բարձրանում է նաեւ ծնելիության մակարդկը, նախորդ տարի ծնվել է 480 երեխա.«Եթե երիտասարդ ընտանիքներն ունենան աշխատանք, ապա երկուսից ավելի երեխաներ կունենան: Ճիշտ է, աշատանքի համար շատ տեղեր չկան, բայց մարդիկ կարողանում են գտնել իրենց համար հարմար աշխատանք`զբաղվելով գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ»,-եզրափակեց Սմբատ Կյուրեղյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk