Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

Ռ. Սաֆրաստյան. «Չեմ բացառում, որ ականատես կլինենք թուրք-իրանական աշխարհաքաղաքական հակամարտության»

Արխիվ 12-16

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ»

 

Թուրքիայում ժամ առ ժամ իրավիճակը լարվում է: Քրդական շարժումը լայն մասշտաբների է հասնում, իսկ թուրքական իշխանությունները հուժկու ռազմական գործողություններ են սկսել նրանց դեմ, մասնավորապես Քրդական բանվորական կուսակցության: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ, ում կարծիքով դեռ շատ վաղ է խոսել Թուրքիայի մասնատման կամ տնտեսական անկման մասին:

 

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է»


-Պարոն Սաֆրաստյան, Թուրքիայում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` կարո՞ղ ենք ասել, որ մեր պատմական հայրենիքի հողի վրա հնարավոր է ստեղծվի Քրդստան պետություն:
- Դեռ նման գործընթացներ չենք նկատում, որ Քրդստան պետություն կարող է ստեղծվել Արեւմտյան Հայաստանի տարածքում: Եվ, ընդհանրապես, դժվար է ասել, որ քրդական շարժումն ակտիվացել է Թուրքիայում, այլ, պարզապես, թուրքական իշխանությունները որոշեցին վերջ տալ, այսպես կոչված, խաղաղ գործընթացին: Հիմա քրդերն ուզած-չուզած` պաշտպանվում են ու հակահարվածներ են տալիս, բայց սա իրենց նախաձեռնությամբ չէր: Կարծում եմ, որ թուրքական պետականությունը դեռեւս շատ ուժեղ է, եւ նրան կհաջողվի ճնշել քրդական շարժումը:
- Այնուամենայնիվ, այս պարագայում որքանո՞վ է իրատեսական, որ քրդերը կփորձեն հայ-քրդական հարաբերությունները սերտացնել ու դրանով որոշ խնդիրներ կլուծեն:
- Այդպիսի քայլեր, իհարկե, կան, եւ այն ես նորմալ եմ համարում: Բավական է նշել, որ որոշ քրդական գործիչներ գալիս են Երեւան, այցելում են Ծիծեռնակաբերդ, փորձում են ցույց տալ, որ իրենք կիսում են մեր մեծագույն ցավը եւ նաեւ որոշ չափով դատապարտում են այն հանգամանքը, որ քրդերը օգտագործվել են Հայոց ցեղասպանության ժամանակ:


«ՄԵԾԵՐԸ, ՈՒԶԱԾ-ՉՈՒԶԱԾ, ՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ»


-Լրատվամիջոցներում տեղեկատվություն կար, որ Իգդիրից եւ հարակից գյուղերից ազերիները լքում են տարածքը...
- Հանդիպել եմ նման հրապարակումների, բայց այդ տեղեկության հիմքը թուրքական մամուլում չգտա: Սա դեռ պետք է ճշտել:
- Ինչեւէ, ստեղծված իրադրությունից հայերս ինչ-որ առումով կարո՞ղ ենք օգտվել, թեկուզ Նախիջեւանը կամաց-կամաց հետ վերադարձնելու ուղղությամբ:
- Եթե ընդհանուր գնահատական տանք, ապա կարող ենք ասել, որ քրդական գործոնը Մերձավոր Արեւելքում ուժեղանում է, եւ սա տանում է Մերձավոր Արեւելքում քրդական պետականության առաջացման: Եվ երբ այն արդեն ավելի իրական դառնա, համոզված եմ, որ աշխարհի մեծերը, ուզած-չուզած, պետք է անդրադառնան Սեւրի պայմանագրին: Սա այն փաստաթուղթն է, որի հիման վրա ստեղծվել է ժամանակակից Մերձավոր Արեւելքը, որն այժմ քանդվում է եւ, որտեղ հնարավոր է նոր պետություններ առաջանան: Բացի դրանից, Սեւրի պայմանագիրը միակ միջազգային կարեւոր փաստաթուղթն է, որտեղ նշվում է Քուրդիստան պետության մասին: Հետեւաբար, այս պայմաններում պետք է պատրաստ լինենք եւ կարողանանք մեր ձայնը լսելի դարձնել, որովհետեւ, ըստ էության, Սեւրի պայմանագիրը շատ կետերում իրականություն դարձավ Մերձավոր Արեւելքի հետ կապված, բայց մեր դեպքում մնաց միայն թղթի վրա, քանի որ նոր էր ստեղծվել պետականությունն ու դեռ ճանաչման ուղի պետք է անցներ: Այնպես որ, գոնե այս անգամ ունենալով կայացած անկախ պետականություն ու օգտվելով իրադրությունից` պետք է փորձենք մեր ուժերը կենտրոնացնել եւ ճիշտ քայլեր ձեռնարկել: Կարծում եմ` այն մեզ հնարավորություն կտա` որոշակի խոսքի իրավունք ունենալ ողջ գործընթացներում, որ տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում: Չմոռանանք, որ Սեւրի պայմանագրով նախատեսվում է մի այնպիսի Հայաստան, որը կլիներ Մերձավոր Արեւելքի կարեւոր պետություններից մեկը` իր տարածքով եւ իր աշխարհագրական դիրքով:
- Ըստ Ձեզ, Սեւրի պայմանագրին անդրադարձը կարող է հիմք դառնալ հայկական պատմական հողերի վերադարձի՞:
- Իհարկե, հեռու եմ այդ մտքից, որ Սեւրի պայմանագիրն ամբողջությամբ կիրականացվի, ու մեզ կվերադարձնեն մեր հայկական հողերը, բայց ինչ-որ մի բան կարելի է ստանալ: Դրա համար մենք պետք է շատ լավ հետեւենք իրադրությանը Մերձավոր Արեւելքում ու պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում Հայաստան-սփյուռք միասնաբար գործելու եւ մեծ պետություններին ստիպելու, որ մեր ձայնը լսեն:


«ԼԻՆԵԼՈՎ ԱՄՆ-Ի ԴԱՇՆԱԿԻՑԸ` ԹՈՒՐՔԻԱՆ ԼՈՒԾՈՒՄ Է ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ»


-Քրդերը գրավել են Թուրքիա-Իրան սահմանային անցակետերից մեկը, սակայն իրանական կողմը շարունակում է իր բնականոն աշխատանքը` չխառնելով թուրք-քրդական պայքարին: Կբացառե՞ք, որ շուտով թուրք-իրանական հարաբերությունների խիստ լարվածություն կստեղծվի:
- Չեմ բացառում: Ավելին` երբ Իրանի վրայից այս պատժամիջոցները հանեն, որը բավականին երկար ճանապարհ է, այն կվերականգնի իր դիրքերը Մերձավոր Արեւելքում ու ավելի հզոր պետություն կդառնա: Եվ այդ ժամանակ  անխուսափելիորեն կսրվի հակամարտությունը Իրանի եւ Թուրքիայի միջեւ, որը պատմականորեն է գալիս: Հետեւաբար չեմ բացառում նաեւ, որ մոտակա տարիներին մենք ականատես կլինենք թուրք-իրանական աշխարհաքաղաքական հակամարտության` տարածաշրջանում լիդերի դերը ստանձնելու համար:
- Իսկ ԱՄՆ-ին կհաջողվի՞ ստիպել Թուրքիային` մտնել Սիրիա եւ անցնել բացահայտ պայքարի ԻՊ-ի գրոհայինների դեմ:
- Համաձայն չեմ, որ ԱՄՆ-ն է ստիպում, այդ թուրքերն են ձգտում մտնել Սիրիա: Արդեն մի քանի տարի է` Թուրքիան այդ առաջարկությունն անում է, որպեսզի Սիրիայի տարածքի մի մասը օկուպացվի: Ամերիկացները մինչեւ հիմա չէին տալիս համաձայնություն եւ միայն վերջերս ընդունեցին թուրքերի վաղեմի  առաջարկը: Եվ, փաստորեն, մենք տեսնում ենք, որ Թուրքիան քայլ առ քայլ իրականացնում է իր նպատակը` Սիրիայի տարածքի մի մասը օկուպացնելու եւ այդտեղ ստեղծելու իր համար մի ժանդարմ, որով հետագայում ավելի կուժեղացնի պայքարը Ասադի իշխանության դեմ: Չէ՞ որ Սիրիայի իշխանությունները Թուրքիայի ամենակարեւոր աշխարհաքաղաքական հակառակորդներից են: Այնպես որ, Թուրքիան իր նպատակներն ունի, այլ ոչ թե կատարում է ԱՄՆ-ի պահանջները: Ինչ վերաբերում նրան, որ Թուրքիան համաձայնեց տրամադրել իր ռազմաբազան ամերիկացիների օդուժի համար, որոնք հարվածներ կհասցնեն «Իսլամական պետությանը», պետք է նշենք, որ սա եւս արդյունք է այն գործարքի, որը տեղի է ունեցել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Չէ՞ որ սրանով Թուրքիան ամերիկացիներից հավանություն ստացավ` Քրդական բանվորական կուսակցությանը հարվածելու համար: Լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը` Թուրքիան, լուծում է իր խնդիրներն ու իրականացնում իր քաղաքականությունը, դա շատ կարեւոր հանգամանք է, որը չպետք է մոռանանք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված