ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

«ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԵԿԵԼ»

Արխիվ 12-16

«ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԵԿԵԼ»

 

«Դեռ հիվանդանոցում գտնվելու երկրորդ օրվանից Ռուբեն Հայրապետյանի անունից Արսենի հետ հաշտության առաջարկով մարդիկ են եկել: Եվ այսօր, այո, ամուսինս հաշտության ձեռք մեկնած Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոք չի ներկայացնում»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի կողմից «Էյր Արմենիա» ՓԲԸ համասեփականտեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու եւ հաշված օրեր անց հաշտվելու պատմությանը՝ ասաց  Արսեն Ավետիսյանի կինը` ԻԶԱԲԵԼԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ամուսինը այս պահին թեպետ հիվանդանոցում չէ, բայց դեռ ամբողջությամբ չի կազդուրվել: Նա համաձայն չէ նաեւ մամուլում հնչող այն տեսակետների հետ, որ Ավետիսյանին իբր ձեռնտու էր այդ միջադեպը.

 

-Թող մի հատ պատկերացնեն էլի՝ ոնց կարա մարդը ինքն իրեն նման բանի մեջ գցի, ինչ-որ բան փոխվե՞ց: Ո՛չ, «Էյր Արմենիայի» պարտքերը նույն ձեւի մնում են, ոչինչ չի փոխվել: Ավելին՝ այս դեպքից հետո միայն ամուսնուս առողջական վիճակը վատացավ, էլ չեմ ասում մեր բոլորիս հոգեկան վիճակի մասին: Զարմանում եմ, որ բոլորը սեւեռվել են Ռուբեն Հայրապետյանի վրա, բայց մոռանում են Գառնիկ Պապիկյանի` «Տարոն» ընկերության հիմնադիրի գործոնի մասին: Քանի որ հենց ինքն է այս ամենի դերակատարը, հենց ինքն է դիմել Ռուբեն Հայրապետյանին: Չգիտեմ ինչ-ինչ ճանապարհներով, բայց ոչ ոք նրա մասին չի խոսում:
Գործարարի կինը չցանկացավ մանրամասնել դեպքի մասին, եւ թե իրականում ինչ է եղել այդ օրը, բայց միանշանակ նկատեց.
- Ամուսինս, չնայած հաշտություն է կնքել, բայց ուզում եմ հանրությանը պարզ դառնա, որ Արսենը ոնց որ մինչ այդ որեւէ հարաբերություն չի ունեցել Հայրապետյանի հետ, չեն ճանաչել միմյանց, այնպես էլ հիմա որեւէ հարաբերություն չունեն: Ուղղակի, ելնելով ինչ-ինչ պատճառներից, Արսեն Ավետիսյանը որոշել է չբողոքել, այսքանը:
Հիշեցնենք, որ այս հաշտության արդյունքում էլ ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ դիմողի բողոքի բացակայության հիմքով մերժվում է Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: Եվ հասկանալի է, որ Ա. Ավետիսյանը հազիվ թե առանց լուրջ պայմանավորվածությունների որոշեր բողոք չներկայացնել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված