«ԱՂՋԻԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲՈՒԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»
Արխիվ 12-16«ԱՂՋԻԿԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲՈՒԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ
ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»
Արդեն իսկ դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետաեւանքով տուժած Հակոբյանների ընտանիքը առաջիկա օրերին դերասանի դեմ երկու հավելյալ բողոք եւս կներկայացնի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հակոբյասնների փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Մանրամասնելով փաստաբանը նկատեց.
- Մեկը կապված տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը փոխհատուցելու, մյուսը` փաստաբանի ծախսերը փոխհատուցելու հետ: Հուսով ենք, որ այս բողոքները կբավարավեն, քանի որ աղջիկը չի կարողանում բուժումը շարունակել գումար չունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk