22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՆՔ ՍԻԼԻ-ԲԻԼԻ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԵՆՔ  ՍԻԼԻ-ԲԻԼԻ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»

 

«Իրավունք»-ն այսօր ՀՀԿ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից պարզեց` ընդունո՞ւմ է հանրային այն շրջանակների  մտահոգությունները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի նորմերի գերակայությանը,  այլընտրանքային զինծառայության երկուանգամյա շեշտադրությանը, «ընտանիք» հասկացության  ձեւակերպմանը, երեխաների իրավունքներին: Մտահոգ հանրային շրջանակների կարծիքով` սա սպաառնալիք  է մեր ազգային արժեահամակարգին եւ պետք է հրաժարվել  նոր Սահմանադրությունից: ՀՀԿ պատգամավորն ասաց, որ մասամբ համաձայն է այդ մտահոգություններին: «Բայց  պետք է  ուսումնասիրել եւ հասկանալ` այդ դրույթներն արտացոլված պետք է լինեն Սահմանադրությունում, թե բերվի օրենսդրական  դաշտ: Ձեր նշած խնդիրները կարգավորվում են օրենքով: Իսկ արդյոք պետք է դարձնել սահմանադրական  նորմ, ձեռնպահ կմնամ»,-   մանրամասնում է իր տեսակետը   իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ի դեպ, Արտակ Զաքարյանը վերոնշյալ դրույթների վերաբերյալ առաջարկություններ է  ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Մեր մյուս հարցին` արդյոք ընդունում է նաեւ հանրային շրջանակների այն   մտահոգությունը, թե նոր Սահմանադրությունը պարտադրված է դրսից, քանի որ իշխանական որոշ շրջանակներ սիլի-բիլի են անում ԵՄ-ի հետ: «Մենք սիլի-բիլի չենք   անում, այլ առողջ համագործակցում  ենք թե՛ՌԴ-ի, թե՛ ԵՏՄ-ի,  ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Որեւէ պետություն չի կարող ՀՀ-ին ինչ-որ բան պարտադրել»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ