ՏՆՕՐԵՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԽԱՂԱՏՈՒՆ
Արխիվ 12-16ՏՆՕՐԵՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է`
ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԽԱՂԱՏՈՒՆ
Շաբաթներ առաջ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքից հետո շրջանառվեցին խոսակցություններ, թե համալիրն իր մեջ ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մարզահամերգային համալիրի տնօրեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ վստահեցրեց, որ քանի նա այդ հաստատության տնօրենն է նման բան չի սպառնա: Ավելին. «Չեմ հավատում, որ նոր տերերը գան եւ համալիրում խաղատուն կառուցեն, անհնարին է, առաջինը` օրենքի սահմանում նման բան չկա: ՀՀ օրենքում գրված է, որ քաղաքի տարածքում խաղատներն արգելված են, չի կարող լինել քաղաքում խաղատուն, այն էլ` Մարզահամերգային համալիրում: Չի՛ լինի նման բան: Վստահ եմ` Մարզահամերգային համալիրում չի կարող լինել խաղատուն կամ նմանատիպ բաներ, սա պատմամշակութային շենք է եւ պետք է ծառայի հանրությանը` ինչպես ժամանակին: Նոր գնորդները կամ տերերը, ովքեր պետք է գնեն, բացի օգուտից վնաս չի լինի: Իրոք, համալիրը կարիք ունի որոշ վերանորոգումների, սարքավորումների համալրման, տարածքի որոշ հատվածների բարեկարգման, հատկապես` տանիքի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk