Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից

«ԽԻՍՏ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՏԻՊԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԽԻՍՏ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՏԻՊԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ»

 

«Հիմնական դպրոցում կրթության որակի հետ կապված խնդիրները, հատկապես առաջինից չորրորդ դասարանում, բավականին լավ վիճակում են: Կրտսեր դպրոցում շատ լավ աշխատում են մանկավարժները, ծնողներն ու աշակերտները, եւ արդյունքում լավ զարգացում է գնում: Սակայն պատկերը փոխվում է 5-րդ դասարանից հետո»,  - անդրադառնալով մերօրյա դպրոցներում առկա խնդիրներին`  «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ մանրամասնեց.

- Վերաբերմունքը ուսման նկատմամբ սկսում է քիչ-քիչ մարել, ավագ դպրոցում` առավել եւս: Այսօր ուզում եմ հիմնական դպրոցների տնօրեններին, մանկավարժական կոլեկտիվներին հորդորել, որ շարունակեն այն գործընթացը, որը տանում են առաջինից  չորրորդ դասարաններում: Եվ 9-րդ դասարանից հետո ավագ դպրոցին հանձնեն բավականին լավ գիտելիքներով աշակերտների, որպեսզի 10-րդ դասարանում մենք որակի խնդիր չլուծենք: Մինչդեռ այսօր կրթության որակի, ինչպես նաեւ դաստիարակության խնդիր ունենք ավագ դպրոցում: Ոչ բոլոր դպրոցներում« բայց դեռ ունենում ենք դեպքեր, երբ աշակերտի կողմից անհարգալից վերաբերմունք կա ուսուցչի նկատմամբ: Հիմա կարող եք ասել« որ կան նաեւ ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքեր, բայց դրանք շատ չնչին են: Հիմնականում ուսուցիչները դժգոհում են, որ յուրաքանչյուր դասարանում ամենաքիչը 2-3 աշակերտ կա, որոնք կարծես դպրոց են գալիս հատուկ դասը խափանելու համար: Այդպիսի օրինակներ ունեցանք նաեւ ավագ դպրոցում, որտեղ այցելությունների ժամանակ աշակերտներն ասում էին, որ դասարանում կան երեխաներ, որոնք չեն ուզում սովորել, ու դրանից խախտվում է դասապրոցեսը:

Վերոնշյալ խնդիրները մատնանշելով` տիկին Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին ուսման նկատմամբ առավել լավ վերաբերմունք դրսեւորել, հավատալ դպրոցին, հավատալ դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին: Իսկ ծնողներին հորդորեց.

- Թող համարձակ լինեն բոլոր այն խնդիրների նկատմամբ, որոնք բարձարացնում են "Թեժ գծով": Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լուծումներ տալ այն խնդիրներին, որը ծնողի հետ չեն համաձայնեցրել: Դա վերաբերում է ե՛ւ դրամահավաքությանը, ե՛ւ ամենատարբեր միջոցառումների կազմակերպմանը: Դպրոցներ կան, որոնք ուսումնական տարվա հենց սկզբից, չգիտես ինչու, սկսում են Վերջին զանգի պատրաստություն տեսնել: Սիրելինե՛րս, Վերջին զանգ չկա, կա Վերջին դաս, որը ոչ մի գումարի խնդիր չի դնում դպրոցի առաջ: Չկա Վերջին զանգի գումար հասկացողություն դպրոցի ներսում, եւ խիստ բացառում եմ բոլոր տիպի դրամահավաքությունները դպրոցում: Իսկ եթե այս կամ այն պատճառով` մշակութային օջախ գնալու, էքսկուրսիաների կամ որեւէ շատ կարեւոր կարիք հոգալու համար, այնուամենայնիվ, դրամ է հավաքվում, ապա այն պետք է լինի միմիայն ծնողների ցանկությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Հավելենք, որ տիկին Հովհաննիսյանը հյուրընկալվելով «Իրավունքի» խմբագրությունում` «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանել է մեր ընթերցողների հարցերին, ինչը կներկայացնենք թերթի վաղվա համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված