ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում Էստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ինչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամը Իրականությունից կտրվածները ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին 8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ Հովսեփյան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց

«ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՐԱՄՑՎԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ» (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

Սեքսոպաթոլոգ. «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՐԱՄՑՎԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ» (+Տեսանյութ)

 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրեն չեն գոհացնում համացանցում սավառնող սեռական առողջությանն առնչվող նյութերը: Ըստ նրա` մատուցած նյութերի մեծամասնությունը, ոչ ավել, ոչ պակաս, դատարկաբանություն է. «Շատ դեպքերում այդ նյութերը անհեղինակ են, մատուցված են կծկտուր և թերի, երբեմն էլ սխալ թարգմանությամբ: Կարդում ես առաջին երկու տողերը և հասկանում, որ վերնագիրը բացարձակ կապ չունի բովանդակության հետ: Բովանդակությունն էլ, մեղմ ասած, հեռու է բժշկական սեքսոլոգիայից: Եվ ո՞րն է նպատակը: Ջանասիրաբար հրամցնել ապատեղեկացված և հաճախ վտանգավոր տեղեկատվությու՞ն: Այցելուն դառնա անգրագե՞տ: Թե՞ դիտումներ կորզել....»,- «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց սեքսոպաթոլոգը:

Վ. Շահրամանյանն այն կարծիքին է, որ առհասարակ սեռական առողջությանն առնչվող նյութերը պետք է հրամցվեն միմիայն բժշկական կայքերում, քանի որ դրանք նախատեսված են հատուկ լսարանի համար. «Որպես մասնագետ` մտահոգությունս եմ հայտնում այս հարցի վերաբերյալ: Նման նյութերի անզգույշ և համառ տարածումը վտանգավոր է հանրության համար՝ հատկապես պատանիների և դեռահասների: Այստեղ, որպես կանոն, խեղաթյուրված դիտարկումները գայթակղիչ բնույթ ունեն, իսկ դա վտանգավոր է հատկապես նրանց խոցելի հոգեբանության համար»,- պարզաբանեց բժիշկը:

Սեքսոպաթոլոգը հորդորում է նման բովանդակություն ունեցող նյութերի հանդեպ անտարբեր լինել: Դրա փոխարեն օգտվել ավելի շատ մասնագիտական գրականությունից: Իսկ անհրաժեշտության դեպքում անկաշկանդ դիմել մասնագետի օգնությանը:

 

 

Նյութը և տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱյսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված