Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին

ԵՐԲ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» ԱՍՏՂԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԼՈԿ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ

Արխիվ 12-16

ԵՐԲ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» ԱՍՏՂԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԼՈԿ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ

 

Որոշ հայրենի երգիչ-երգչուհիների, որոնց երբեմն այնքան ենք գերագնահատում, որ աստղեր ենք կոչում, պարզվում է` այլեւս հետաքրքիր չէ հայաստանյան հանդիսատեսը: Նրանք բավարարվում են արտասահմանյան շրջագայությամբ ու ապահովում իրենց ճոխ ու շվայտ կյանքը: Իսկ հայրենասիրական երգեր երգում են ոչ թե սահմանամերձ գյուղերում, այլ միայն սփյուռքահայերին լացացնելու համար` նրանց կողմից «շաբաշ» ակնկալելով:
Վերջերս տեղի ունեցավ Բերդի (Շամշադինի) մեղրի եւ հատապտուղների փառատոնը, որտեղ վերոնշյալ «գերաստղերից» եւ ոչ մեկը պատիվ չէր համարել մասնակցել փառատոնի համերգային ծրագրին, եւ միայն ներկայացված էին մի քանի երեւանյան սկսնակ երգիչներ: Այս մասին «Իրավունքը» հետաքրքրվեց փառատոնի կազմակերպիչ, «Տավուշ հոգեւոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՑ.

 

«Դրանք տեխնիկական հարցեր են, այդ օրը Ծաղկաձորում ինչ-որ մեծ միջոցառում պետք է լիներ, եւ բոլոր մեր աստղերն այնտեղ են: Իհարկե, ինչպես տեսաք, Երեւանից ավելի երիտասարդ երգիչ-երգչուհիներ են եկել: Եվ այս տարվա փառատոնի հայտնություններից մեկն էլ հենց մշակութային մասում շամշադինյան մասնակցություն էր: Այստեղ կան 120 երեխա միայն պարի խմբերից, որոնք եկել են Արծվաբերդից, Չինարիից, Ներքին Կարմիրաղբյուրից, Պառավաքարից, Նորաշենից, Վերին Կարմիրաղբյուրից...»: Այո, կեցցեն փոքրիկները, ովքեր օրը տոն են դարձնում իրենք իրենց համար, բայց, այնուամենայնիվ, ցավալի է, որ այսօր ունենք հեռուստաեթերներից չիջնող աստղաբույլ, որոնք անգամ վերոնշյալ գյուղերի տեղը չգիտեն, բայց պաթոսով խոսում են հայրենասիրությունից ու մտածում միայն սեփական գրպանի լիության մասին: Իհարկե, սա միայն աստղերով չէ պայմանավորված, ինչի վերաբերյալ Հ. Չոբանյանը նաեւ հավելեց. «Խնդիրն այն է, որ, ցավոք սրտի, դեռեւս մեր ժողովուրդը հաշվի է նստում այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսին է երկար ճանապարհը, սահմանամերձ գոտին, վտանգը, որն իրականում չկա: Հավաստիացնում եմ, որ այդպիսի լուրերն ավելի շատ պայթունավտանգ են թվում դրսից, քան` ներսից: Այստեղ ապրում է շատ խաղաղ ժողովուրդ: Եվ այս մարդիկ այդ տոնի կարիքն ունեն, ու ամեն ինչ պետք է անենք, որ իրենց երեխան էլ այստեղ ապրի»:
Ինչեւէ, միայն իրենց հարմարավետության ու նյութական «կայֆերի» մասին մտածող աստղիկների կողքին, հանուն արդարության, պետք է ասենք, որ կան նաեւ դիրքապահ զինվորի ու սահմանամերձ գյուղերի կողքին կանգնած մշակութային գործիչներ: Եվ հենց սա էլ բավական է, որ այսօր կարողանանք զանազանել թացը չորից ու շպարված տիկնիկներին եւ կլկլացնող պարոններին չհամարենք մեր երկրի «բոլորի կողմից սիրված աստղեր»: Ի վերջո, հայրենիքն սկսվում է սահմանից եւ բավ է ասել, թե մարդիկ նյութական կարիք են հոգում: Չէ՞ որ սահմանամերձ գյուղի բնակիչն էլ ամեն օր իր կյանքն է վտանգում, որպեսզի ծաղկաձորներում մեր աստղերն իրենց հանգիստը վայելեն ու սոցցանցերը ողողեն երջանիկ լուսանկարներով:

 

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված