Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց

«ԵՂԲՈՐՍ ՎԵՐԱՑՐԵԼ Է ԻՐ ՁԵՌՔԻՑ ՀԱՑ ՈՒՏՈՂ ՄԵԿԸ»

Արխիվ 12-16

«ԵՂԲՈՐՍ ՎԵՐԱՑՐԵԼ Է ԻՐ ՁԵՌՔԻՑ ՀԱՑ ՈՒՏՈՂ ՄԵԿԸ»

 

«Իրավունքն» անդրադարձել է հուլիսի 12-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող բնակարանում ռուսաստանաբնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի ¥ով հայտնի էր Ազովսկի Համո անվամբ¤ սպանության պատմությանը: Հ. Ասատրյանը պատահական մարդ չէր Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար-քաղաքական եւ անգամ՝ քրեական շրջանակներում, սակայն սպանությունից արդեն անցել է մեկուկես ամիս, բայց այդ մասին վարկածներից բացի` դեռ ոչինչ չկա: Կա վարկած, որը սպանությունը տանում է դեպի քրեական աշխարհ: Մեկ այլ տարբերակով էլ տեղի ունեցածը կապվում է Հ. Ասատրյանի բիզնեսների հետ ¥Ազովում նրան են պատկանում ռեստորաններ, գազալցակայաններ, ձկան խավիարի վաճառքով զբաղվող ընկերություններ¤:

 

Թե ինչ է պարզվել սպանությունից բավական ժամանակ անց, ովքե՞ր կարող էին Հ. Ասատրյանի մահը ցանկանալ, ինչո՞ւ էր Հայաստան եկել գործարարը, ի՞նչ է պարզվել մինչ օրս եղած փորձաքննություններով, մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց գործարարի եղբայը` ԼԵՎՈՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ով նախօրեին է վերադարձել եղբոր քառասունքից, եւ ինչպես ինքն է ասում, «հարյուր տոկոսով» համոզված է, որ եղբորն սպանել է նրա մտերիմ անձնավորությունը.
- Նախ նշեմ, որ սպանությունը ոչ թե, ինչպես որոշ լրատվամիջոցներում նշվեց, գողական ռազբորկաների կամ եսիմ ինչի արդյունք է, այլ եղբորս վերացրել է իր ձեռքից հաց ուտող մեկը: Թե ով, ցավոք՝ չգիտեմ, բայց անծանոթ մարդ հաստաատ չի եղել: Նա Հայաստան էր եկել իր հարազատ մարդկանց հետ Ջերմուկում հանգստանալու համար, ու նաեւ պետք է մասնակցեր հարսանիքի: Ես վստահ եմ, որ եղբորս վրա կրակել է իրեն շատ-շատ մոտ անձնավորություն: Դատաբժշկական փորձաքննությամբ եւս փաստվել է, որ սպանվելու պահին Համլետի դեմքին ե՛ւ ժպիտ է եղել, ե՛ւ զարմանք: Այսինքն՝ Համլետը ժպիտով է ընդունել իրեն մոտիկ մարդուն, բայց տեսնելով, որ զենք է քաշում վրան` զարմացել է: Չեմ կարծում, որ լրիվ անծանոթ մարդը, հերիք չէ` գար եղբորս տուն, մի բան էլ նման բան աներ: Ինքը շատ շփվող էլ չէր. Հայաստան գալիս էլ շփվում էր միայն շատ մտերիմ մարդկանց հետ:
- Թշնամիներ կարո՞ղ էր ունենալ:
- Թշնամիներ ընդհանրապես չուներ, որովհետեւ ամեն մի նեղն ընկածին օգնում էր:
- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞վ կարող էր լինել Ձեր նշած մոտիկ մարդը եւ ինչո՞ւ պետք է ցանկանար Ձեր եղբոր մահը:
- Ցավոք չեմ կարող ասել, դա մեզ համար էլ է մինչ օրս մնում զարմանալի երեւույթ, որովհետեւ չենք կարողանում հասկանալ՝ ո՞վ, ինչի՞ համար ու ինչի՞ նման դաժան ձեւով: Չնայած զարմանալի բաներ շատ կան, որոնք, կարծում ենք, լույս կսփռեն քննության վրա:

«ՓՈՂԻ ՀԱՇԻ՞Վ ԷՐ, ՈՒՆԵՑՎԱԾՔԻ՞, ՉԳԻՏԵՄ...»
-Օրինակ՝ ի՞նչ զարմանալի բաներ կան, կասե՞ք:
- Շատ բան ասել չեմ կարող, որովհետեւ բաներ կան, որ վստահ չեմ հարյուր տոկոսով: Բայց էն, որ ինքն այստեղ, նորից եմ կրկնում, մեծ շրջապատ է ունեցել, ընկերություն, դա փաստ է: Սակայն զարմանալիորեն էդ ընկերներից որեւէ մեկը ո՛չ իր հուղարկավորությանը եկավ, ո՛չ էլ հետաքրքրվեց, թե ինչ, ոնց. դա արդեն չափից դուրս զարմանալի է: Նույնիսկ մեզ` եղբայրներիս հետ չեն հանդիպել, հետաքրքրվել, ոնց որ ասում են` արածից հետո էլ ի՞նչ ընկերություն: Հետո մի բան էլ կա, որը խոսում է այն մասին, որ նրան սպանել է մոտիկ, իր տուն-մտնող հելնող մարդ. Համոյին հանցագործը խփել է ու շատ հանգիստ դուռը դրսից փակել ու անմեղ-անմեղ հեռացել: Տեսեք, եթե մտածենք, որ ինչ-որ անծանոթ մարդ է եղել ու իսկապես փորձել է հետքերը վերացնելու համար փակել դուռը, այդ դեպքում նա պետք է դա աներ միայն Համլետի տանը եղած բանալիով: Մինչդեռ Համլետի ձեռքի բանալին եղել է տեղում: Իսկ նրա տան բանալին ունեցել են իր ընկերներից շատերը, այդ թվում՝ աներձագը: Աներձագի մասին ասում եմ ոչ նրա համար, որ իրեն եմ կասկածում. ո՛չ, հակառակը, նրանք շատ ջերմ հարաբերություններ ունեին, ու հենց աներձագն է անհանգստացել, որ Համլետը հեռախոսին չի պատասխանում, եկել է, տան դուռը թակել է երկար ժամանակ ու տեսնելով, որ բացող չկա` անհանգստացել, իր բանալիով բացել է դուռը եւ հայտնաբերել սպանված եղբորս:
- Ուզում եք ասել, որ նրան սպանել է իր ընկերներից մե՞կը:
- Չի բացառվում, որ իր հայաստանյան շրջապատը լավ էլ տեղյակ է էդ մութ պատմությունից: Այդ ո՞նց եղավ, որ երբ Համոն Հայաստան էր գալիս, ընկերները չէին թողում գնանք, օդանավակայանում դիմավորենք. ողջ ընկերությունն էր հավաքվում` ինչ է, թե Համոն Հայաստան է եկել: Բայց, փաստորեն, հուղարկավորությանը Հայաստանից ոչ մեկը ձեւի համար չկար, նույնիսկ իրեն շատ հարազատ ընկերները:
- Ճանաչո՞ւմ եք, ովքեր են իր հարազատ ընկերները եղել:
- Իհարկե, բայց անուններ չեմ ուզում տամ. անունով, շրջապատի տեր անձնավորություններ են: Էսքանը մենակ կարամ ասեմ:
- Իսկ դեպքի օրը խոսե՞լ եք իր հետ, չի՞ ասել, որ որեւէ մեկի հետ պետք է հանդիպի կամ այլ բան:
- Չէ, չէ, ափսոս: Բայց այս անգամ ինքը Հայաստանում է եղել, իսկ մենք չենք իմացել. դեպքից հետո ենք իմացել, որ Համլետը եկել էր: Ինքը միշտ էլ էդպիսին էր` ընկերության տղա: Գալիս էր, քաղաքի անունով ընկերների հետ հանդիպում, հետո անակնկալ զանգում կամ գալիս մեզ տեսնելու: Ինքն ունեցել է իր շրջապատը, ընկերությունը, եւ շրջապատից մեկն էլ հաստատ գլուխը կերավ:
- Լավ, իսկ ի՞նչ վարկածներ ունեք, ինչի՞ պետք է սպանեին:
- Չգիտեմ: Փողի հաշի՞վ էր, ունեցվածքի՞, չգիտեմ, հազար ու մի վարկած կա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված