Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԻՐԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏԸ ՓՐԿԵՑ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒ ՍԱՐԿԱՎԱԳԻՆ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԻՐԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏԸ ՓՐԿԵՑ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒ ՍԱՐԿԱՎԱԳԻՆ

 

Օգոստոսի 11-ի, լույս 12-ի գիշերը, հայ-ադրբեջանական սահմանին գրանցվեց հակառակորդի կողմից զինադադարի խախտման հերթական, բայց առավել ամոթալի փորձը: Վերջիններիս ավելի քան 20 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբը հարձակվել էր ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիրքեր` հաց տեղափոխող 4 հոգուց բաղկացած անձնակազմով բեռնատար մեքենայի վրա: Սակայն հրաշքով մեքենայի վարորդին` ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ ԱՐԹՈՒՐ ԲԱԼԱՅԱՆԻՆ, հաջողվեց 100-ից ավելի փամփուշտներից գնդակոծված մեքենայով դուրս գալ դարանակալումից ու փրկել ինչպես իր, այնպես էլ մեքենայում գտնվող սպայի, նորակոչիկի ու զորամասի հոգեւոր սպասավոր բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանի կյանքը:

 

Ա. Բալայանը, ում ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր, թեպետ վիրավորվել է ուսերից ու ոտքից, ոչինչի համար չի փոշմանել, ինչի մասին էլ շեշտեց «Իրավունքի» հետ զրույցում.
- Ո՛չ փոշմանում եմ, որ այդ զորամասում եմ ծառայել, ո՛չ փոշմանում եմ, որ ողջ ծառայության ընթացքում այդ մեքենան եմ վարել, ո՛չ էլ փոշմանում եմ, որ այդ դեպքը տեղի ունեցավ: Կարող է` ես ղեկին չլինեի, իմ տեղը մեկ ուրիշը լիներ ու չկարողանար ճիշտ կողմնորոշվել: Հիմա կարեւորն այն է, որ անփորձանք դուրս եկանք: Այնպես որ, ո՛չ նեղվում եմ, ո՛չ հուսահատվում:
- Արթուր, մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչ տեղի ունեցավ օգոստոսի 11-ի գիշերը:
- Պատմելու բան չկա, միանգամից հարձակվեցին: Որ ասեմ` ինչ-որ մի բան հիշում եմ կամ հասցրել եմ տեսել` ոչ: Միայն մի հոգի է դեմս դուրս եկել, որին տեսել եմ: Ու հիշում եմ, թե ինչպես էին գնդակները կարկուտի պես դիպչում մեքենային: Բայց, փառք Աստծո, չենք կանգնել ու անցել ենք նրանց միջով եւ հրաշքով փրկվել:
- Ի դեպ, հրաշքների մասին, մեքենայում Ձեզ հետ հոգեւորական կար: Գուցե հենց Աստծո նախախնամությո՞ւնն էր, որ փրկվեցիք:
- Ինչու ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է: Հենց Աստված ինձ ուժ տվեց, որ կարողացա երեք տեղից վիրավորված լինելով` վարել մեքենան ու առաջ գնալ: Ինչ-որ եղել է, անցավ-գնաց, հիմա կարեւորը լավ ենք, ու նորմալ է ամեն ինչ:
- Այնուամենայնիվ՝ Դուք էիք ղեկին եւ ինչ-որ առումով պատասխանատու էիք մեքենայի անձնակազմի կյանքի համար: Այդ պահին զզո՞ւմ էիք այդ պատասխանատվությունը, թե անգամ դրա ժամանակն էլ չեղավ:
- Գիտեի, որ եթե կանգնեմ, ոչ մեկս հիմա այստեղ չէինք լինի: Դրա համար էլ, թեպետ վիրավոր եմ եղել, չեմ կորցրել ինձ ու միանգամից քշել եմ:  Այո, ինչ-որ տեղ պարտավոր էի փրկել բոլորիս կյանքը եւ կարողացա անել այդ:
- Հակառակորդն ականապատել էր այն տարածքը, որով անցել էիք մեքենայով: Այդ մասին իմացանք, որովհետեւ դեպքից հետո նույն այդ ճանապարհին հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի մեքենան է պայթել ականի վրա: Ինչպե՞ս էր Ձեզ հաջողվել շրջանցել ականապատ տարածքը:
- Չեմ կարող ասել, թե ինչպես ենք անցել: Պարզապես ճանապարհներին շատ ուշադիր ենք եղել, ընդհանրապես, ամեն ինչին էլ ուշադիր ենք եղել, բայց դե տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
- Ի՞նչ կասեք առողջականի մասին:
- Վիրահատություն եղել է, Աստծուն փառք, հիմա լավ եմ: Աստված տա, հետեւանքներ չլինեն, մնացածն էլ կանցնի: Ոչ մի բանից չեմ նեղվում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Ի դեպ, այս դեպքից ընդամենը երկու օր առաջ` օգոստոսի 9-ին, ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիրքերում թշնամու գնդակից վիրավորվել էր ժամկետային զինծառայող Ադիբեկ Հակոբյանը: Լինելով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` «Իրավունքը» զրուցել է նաեւ նրա հետ, որը կներկայացնենք հաջորդիվ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված