Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին

ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵ՞Ն

Արխիվ 12-16

ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵ՞Ն

 

Մոտ մեկ ամիս առաջ առիթ էինք ունեցել անդրադառնալ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդու՝ Արագած (Արգո) Թամրազյանի անվան հետ կապված մի ուշագրավ պատմության: Արգոն, ով հետախուզման մեջ է գտնվում, հերիք չէ, որ, ըստ մեր աղբյուրի՝ «իր համար հանգիստ, անվախ, անկաշկանդ Դիլիջանում ման է գալիս», այն էլ՝ «զենքը վրան խփած», դեռ հասցնում է անգամ՝ «բիզնեսներ «կանտրոլի» տակ է պահել»: Մասնավորապես՝ «դեպի Հաղարծին վանքային համալիր տանող ճանապարհին, «Դիլիջան ազգային պարկի» տարածքում գտնվող հանգստյան տաղավարները, որն ըստ փաստաթղթերի` տնօրինում է սպանված Արտավազդ Թամրազյանի կինը»: Խոսքը քսանից ավել տաղավարների մասին է, որոնց օրավարձը 20-25 հազար դրամ է: Եվ հաշվի առնելով, որ ամառային այս սեզոնին «կլիենտների» պակաս չկա, արդյունքում՝ ամսական լուրջ փողեր են ձեւավորվում:


Հետախուզվողի այս բիզնեսը հարկային դաշտո՞ւմ է: Դիլիջանի հարկայինի պետ ԳՈՌ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ, ի պատասխան մեր հարցմանը, այն ժամանակ տեղեկացրել էր, թե՝ «Տաղավարները օրինական չեն, բայց հարկ մեզ տալիս են»: Խոսքը նաեւ եկամտահարկի մասին է, բայց քանի որ պարոն Ենգիբարյանն այն կարծիքին էր, թե՝ «Այդ տաղավարներն աշխատում են միայն շաբաթ-կիրակի օրերին», պետք էր ենթադրել, որ հարկերն էլ հենց այդ չափով էին վճարվում:
Այլ բան, որ մեր աղբյուրը հավաստիացնում էր, որ տաղավարները գործում են շաբաթվա բոլոր օրերին, ենթադրելի էր, որ մնացած հինգ օրերի գումարները շրջանցում էին պետությանը:
Եվ ահա օրերս Դիլիջանի հարկայինի պետը նորից մեզ տեղեկացրեց, որ մեր տվյալներն ավելի ստույգ էին: Այսինքն՝ հիշատակված հրապարակումից հետո ստուգայց է իրականացվել այդ տարածքում, որի արդյունքում պարզվել է, որ իսկապես բոլոր տաղավարներն աշխատում են ողջ շաբաթ եւ օրը քսանչորս ժամ: Այս պահին էլ ստուգումները շարունակվում են, ու թե ինչ հարկային խնդիրներ ի հայտ կգան, պարոն Ենգիբարյանը խոստացավ առաջիկայում տեղյակ պահել:
Հավելենք նաեւ, որ «Դիլիջան ազգային պարկի» տարածքում գործող այդ առնվազն կասկածելի բիզնեսը նաեւ պարկի գործունեության հետ կապված է շատ հարցեր առաջ քաշում: Առավել եւս, որ «Ազգային պարկի» ղեկավարությանն ուղղվելիք հարցերի պակաս չկա. բավական է միայն տեսնել, մեղմ ասած, բավականին նոսրացած դիլիջանյան անտառները, եւ այդ հարցերը մեխանիկորեն են առաջ գալիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ Ուկրաինայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված