ԲՀԿ-ԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱԿ-Ի ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ Է
Արխիվ 12-16ԲՀԿ-ԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱԿ-Ի ՀՈՒՅՍԸ ԺՈՂՈՎՐԴԻ
ՎՐԱ Է
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ՀԱԿ-ի տեսակետները նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նորից հիշեց «երանելի» օրերը, երբ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ԲՀԿ-ի հովանավորությամբ պատրաստվում էին փետրվարի քսանի հանրահավաքին, բայց եղավ այն, ինչ եղավ:
Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Հիշեցնենք` ԲՀԿ-ն չի միանալու բարեփոխումներին «ոչ» ասող շարժումներին: Ավելին` նոր սահմանադրության նախագծով իշխանությունը չի վերարտադրվելու:
«Իրավունք»-ի հարցին` արդյոք ՀԱԿ-ի ռեսուրսը բավարար կլինի տապալելու սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եթե մյուս ընդդիմադիր ուժերը կարծես թե «ոչ»-ի շարժմանը չեն միանում, պատգամավորի խոսքով` խոսքը ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ ողջ ժողովրդի ռեսուրսն է: «Սա ժողովրդի խնդիրն է»,- եզրափակեց Զուրաբյանը:
Հ.Գ. Պրն Զուրաբյան, սոցիալական ցանցից դուրս գտնվող հանրության մեծ մասը դժբախտաբար, թե բարեբախտաբար դեռ անտեղյակ է սահմանադրական բարեփոխումներից: Ոմանք, ցավոք, անգամ չգիտեն` ինչ է սահմանադրությունը: Այնպես որ, այս հարցում ապավինել հանրությանը, կարծում ենք, այդքան էլ հեռատես քայլ չէ: Փորձեք քաղաքական դաշտում դաշնակիցներ գտնել եւ ձեր անելիքները կոնկրետացնել:
Ի դեպ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բավական առույգ ու թարմացած տեսք ուներ: Չլինի՞ համացանցում տարածված տեղեկատվությունն իրոք ճիշտ է. Անթալիայի կլիման լավ է անդրադարձել քաղաքական գործչի վրա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk