Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՓՈՂՈՑԸ ԴԱՐՁԵԼ ԲԱՑՕԹՅԱ ՇՈՒԿԱ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՓՈՂՈՑԸ ԴԱՐՁԵԼ ԲԱՑՕԹՅԱ ՇՈՒԿԱ

 

Երեկվանից «Մալաթիա» գյուղմթերքների տոնավաճառի բացօթյա տարածքում գյուղմթերքի վաճառքով զբաղվող մի քանի տասնյակ քաղաքացիներ հարկադրված տեղափոխվել են նույն շուկայի փակ տարածք: Բայց ահա բացօթյա տարածքում առեւտուր իրականացնողների մի զգալի մասն այդպես էլ չի համաձայնել փակ տարածքում առեւտրով զբաղվել` դժգոհելով առեւտրի սղությունից եւ պայմաններից:

Թե ինչն է հերթական աղմկահարույց այս պատմության պատճառը՝ ի վերջո մեկնաբանեց նաեւ շուկայի ղեկավարությունը. ըստ «Մալաթիա» տոնավաճառի փոխտնօրեն Աշոտ Հակոբյանի հրապարակային խոսքի. «Տոնավաճառի բացօթյա տարածքը երթեւեկելի փողոց է, եւ այդտեղ  չի թույլատրվում առեւտրով զբաղվել»:
Եվ իրոք. այդ բացօթյա հատված ասածը տոնավաճառին հարակից փողոցն է, որտեղ սակայն տարիներ շարունակ առեւտուր է իրականացվում: Բայց եթե փոխտնօրենն էլ է պնդում, որ դա ընդամենը «երթեւեկելի փողոց է», ուրեմն՝ վարձակալությամբ որպես շուկա օգտագործելու համար չտրամադրված քաղաքապատկան տարածքում այդ ինչպե՞ս է տարիներ շարունակ առեւտուր իրականացվել: Եվ վերջապես, եթե առեւտուր է կազմակերպվել չթույլատրված գոտում, ուրեմն ի՞նչ հարաբերություններ էին հարկային մարմինների հետ:
Մի խոսքով, եթե իրոք այդ «երթեւեկելի փողոցում» այսքան տարի փաստորեն գյուղացիներին շուկայի տարածքը տրվել է անօրինական ճանապարհով, դրանից բազում հետաքրքիր հարցեր են առաջ գալիս: Եվ առաջին հարցը՝ բացօթյա շուկան իրոք անօրինակա՞ն էր: Հարցի պատասխանը փորձեցինք պարզել «Մալաթիա»  տոնավաճառի ղեկավարությունից, եւ սեփականատեր Սիմոն Հակոբյանը տվեց նման պատասխան.
- Ինչի՞ միանգամից` անօրինական: Չէ, ուղղակի հիմա շուկայի փակ տարածքում տեղ կա, մենք էլ գյուղացիներին առաջարկել ենք նույն վարձավճարով գան ու իրենց առեւտուրը անեն ներսում՝ ավելի հանգիստ դրսի փոշուց, եղանակային պայմաններից հեռու: Մարդիկ էլ համաձայնել են հիմնականում, ոչ մի խնդիր չկա: Չեմ հասկանում էս աժիոտաժի պատճառը` գյուղացիներն ու տնօրինությունը իրար մեջ խնդիրը լուծել են, ի՞նչ կա ուրիշ:
- Բայց պարոն Հակոբյան, ամեն դեպքում մեր հարցին այդպես էլ չպատասխանեցիք. այս տարիների ընթացքում ինչպե՞ս է Ձեզ հաջողվել երթեւեկելի հատվածում առեւտուր կազմակերպել:
- Ճիշտն ասած, հիմա շատ զբաղված եմ, հետո ավելի մանրամասն կզրուցենք, բայց ոչ մի անօրինականություն չկա, հանգիստ եղեք:
Հուսանք, որ ամբողջական պարզաբանումներ շուկայի տնօրինությունից կստանանք, քանի որ պարոն Հակոբյանի ասածը միայն նոր հարցեր առաջ բերեց: Օրինակ, եթե բացօթյա շուկան օրինական էր, ուրեմն քաղաքապետարանը պաշտոնապես թույլ էր տվել փողոցը վերածել առեւտրի գոտո՞ւ: Բայց ուրեմն ինչո՞ւ են հիմա իրավիճակը փոխում՝ առեւտրականների զգալի մասին էս նեղ օրերին դարձնելով գործազուրկ: Կամ, եթե պարոն Հակոբյանի ասածի պես՝ «ոչ մի խնդիր չկա», ուրեմն ինչո՞ւ են առեւտրականներին ոստիկանների միջոցով «բացատրում»:
Բայց ահա Երեւանի քաղաքապետարանը երեկ տարածած իր պարզաբանմամբ որոշակի հստակեցումներ մտցրեց. «...Հերթական ստուգայցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայամերձ Վանթյան փողոցում էր, որտեղ սանիտարական ոչ պատշաճ պայմաններում, փողոցի ու հարակից մայթերի ողջ երկայնքով տասնյակ տարիներ իրականացվել է բացօթյա ապօրինի առեւտուր...»:
Սա տալիս է Ս. Հակոբյանի` «Ինչի՞ միանգամից` անօրինական...» դժգոհության հստակ պատասխանը՝ լավ էլ ապօրինի էր, քաղաքապետարանն է ասում: Չնայած՝ քաղաքապետարանի հայտարարությունն էլ իր հերթին պակաս «զարմանալի» չէ. «տասնյակ տարիներ իրականացվել է...»: Մի ամբողջ փողոց տասնյակ տարիներ վերածվել է ապօրինի առեւտրային գոտում ու պատկան պետական այրերից ոչ մեկը չի՞ տեսել: Բայց այդ ինչո՞ւ այսպես միանգամից տեսողությունները բացվեց: Իրականում՝ ամեն ինչ էլ հասկանալի է: Բայց ամեն դեպքում՝ այդ ապօրինի առեւտրի փաստը դեռ պարզաբանման սպասող բազում դրվագներ ունի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված