22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

«ՈՎ ԿՓՈՐՁԻ ԲՀԿ-Ի ՀԱՍՑԵԻՆ ԱՆՀԱՐԻՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ, ԱՆՁԱՄԲ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՏԵՂՈՒՄ ԿԿԱՆԽՎԻ»

Արխիվ 12-16

Վ. Բաբայան. «ՈՎ ԿՓՈՐՁԻ ԲՀԿ-Ի ՀԱՍՑԵԻՆ ԱՆՀԱՐԻՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ, ԱՆՁԱՄԲ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՏԵՂՈՒՄ ԿԿԱՆԽՎԻ»

 

Կայացավ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի անդամների եւ քաղաքական ուժերի ու ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումը:  Թեպետ ակնկալվում էր, որ բովանդակային քննարկում կլինի` սահմանադրության նախագծի այս կամ այն դրույթների կամ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած եզրակացության շուրջ, սակայն հերթական անգամ ներքաղաքական կեղտոտ սավանը մեր հայրենակիցները որոշեցին ի ցույց դնել եվրոպացի իրավագետների առաջ: Արդյունքում քննարկման ժամանակ ձայնի իրավունք ստացավ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Դավիթ Հովհաննիսյանն ու սկսեց խոսել այն մասին, թե ինչպես կարելի է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, երբ  խորհրդարանում երկրորդ  խմբակցությունը` ԲՀԿ-ն ենթարկվեց քաղաքական տեռորի եւ ԲՀԿ-ի նախկին առաջնորդը  հեռացավ քաղաքականությունից: Իհարկե, պատասխանը չուշացավ ու ԱԺ ԲՀԿ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ բավական կոշտ արձագանքեց վերջինիս:

Տեղի ունեցած միջադեպի մասին «Իրավունքը» քննարկումից հետո զրուցեց պարոն Վ. Բաբայանի հետ.

- Որեւէ կոնֆլիկտ չկա, պարզապես, ամեն մարդ թող իր տեղն իմանա եւ իրեն կոռեկտ պահի նմանատիպ հանդիպումներում: Յուրաքանչյուր մարդ, ով կշփոթվի եւ կփորձի «Բարգավաճ Հայասատան» կուսակցության հասցեին անհարիր  արտահայտություններ անել, անձամբ իմ կողմից տեղում կկանխվի: Ավելացնելու էլ ոչինչ չունեմ:

- Այնուամենայնիվ, որքանո՞վ եք ընդունելի համարում, որ եվրաիրավագետների առաջ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը վերածվեց ներքաղաքական հարցերի բարձրացման հարթակի:

- Այդ հարցը տվեք այն մարդկանց, ովքեր պատվերներ են կատարում տարբեր տեսակի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունն են հնչեցնում եւ սկսում են բարբաջել:

- Ի դեպ, Դուք տեղից արձագանքելով Դ. Հովհաննիսյանին` շեշտեցիք, որ իր որակումներն ուղղի իր տերերին: Ո՞ւմ նկատի ունեիք:

- Ուղղորդողին…


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ