ՕԲԱՄԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Արխիվ 12-16ՕԲԱՄԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քանի որ առաջիկա ամիսներին խիստ հագեցած գրաֆիկ ունի:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, թե սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար մեկնելու է Նյու Յորք, որտեղ հանդիպում է ունենալու Միացյալ Նահանագների նախագահի հետ: Այն ժամանակ էրդողանը հայտարարել էր, որ եթե ինչ-որ բան փոխվի, ինքը Վաշինգտոնը կմեկնի արդեն օգոստոսին:
Սակայն Սպիտակ տունը, պատասխանելով Թուրքիայի արտգործնախարարության նամակին, նշել է, որ Օբաման խիստ հագեցած գրաֆիկ ունի և Էրդողանի հետ կարող է հանդիպել միայն նոյեմբերի կեսերին Անթալիայում կայանլիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

