Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Արխիվ 12-16

 

Հայտնի է դարձել, թե ով է վնասազերծել ինքնաձիգով զինված ահաբեկչին Ամստերդամ-Փարիզ ճեպընթաց գնացքում: Նա Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, 51-ամյա ՄԱՐԿ ՄՈՒԳԱԼՅԱՆՆ է: Մեր հայրենակիցը նետվել է ահաբեկչի վրա, խլել ինքնաձիգը, սակայն ահաբեկիչը հասցրել է ատրճանակը հանել եւ կրակել նրա պարանոցին: Այդ ժամանակ արդեն ահաբեկչի վրա նետվել են 4 այլ ուղեւորներ, այդ թվում 2 ամերիկյան զինծառայողներ եւ վնասազերծել վերջնականապես: Ֆրանսիայի նախագահն էլ զանգահարել է Մուգալյանին եւ հրավիրել ճաշի` հենց որ վերջինս ապաքինվի: Ինչեւէ, այդ դեպքը զարմանալիորեն ցույց է տալիս, որ քաջարի ռազմիկ լինելը հայի արյան մեջ է, եւ այդ հատկությունը դրսեւորվում է` անգամ եթե հայորդին ամբողջ կյանքն անցկացնում է այնպիսի խաղաղ միջավայրում, ինչպիսին է ակադեմիական գիտությունը: Այսինքն` ունենք եւս մեկ փաստարկ` ընդդեմ իրենց իրատես երեւակայող եւ հայի անունը պախարակող իմաստակների: Մեր գենետիկ որակները շատ լավն են, եւ դրանք ամբողջովին օգտագործելու դեպքում հայի համար անլուծելի խնդիր չի կարող մնալ:

 

 


Իսկ ՀԱԿ-ը 7 երգ գիտի, 7-ն էլ «հանցավոր իշխանության» մասին: Հայտնի ՀԱԿ-իստ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ առանց այեւայլության հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին կամ չեզոք են, նրանք բոլորը գործող իշխանության կողմնակից են: Ապշեցուցիչ տրամաբանություն է, չէ՞, որ կան բազում մարդիկ, ովքեր կողմ են նոր Սահմանադրությանը, քանզի այն փակում է Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու ճանապարհը, բայց միաժամանակ տանել չեն կարող գործող իշխանությանը: Բայց քանի որ այդ կարծիքին է ԼՏՊ-ն, ուրեմն այդպես էլ կա, չէ՞ որ եթե մեծն առաջնորդը մածունը սեւ հռչակի, պարտավոր ես սեփական աչքերին չհավատալ:
Իսկ քաղաքական ձախողակ «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ» որոշել է ողջունել մեկ այլ ձախողակի` «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության գործողությունները. «քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը: Այս համատեքստում ողջունելի է նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձեւավորել Ժողովրդական վստահության կառավարություն: Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է Հիմնադիր խորհրդարանի ծրագրին»: Բայց ախր այս ձախողակներին որ նայում ես, ոչ առանձին-առանձին, ոչ էլ միասին 50 հոգի հավաքել չեն կարողանում: Ուստի մնում է դրանց հումորով վերաբերվել:
«Կարող ա՞ գիտես կյաժ եմ»` Հայաստանում տարածված այս արտահայտությունը, ինչքան էլ զարմանալի լինի, բավականին հետաքրքիր շարունակություն ունեցավ Իռլանդիայի ՔՐՈՍՀԵՅՎԵՆ գյուղաքաղաքում, ուր օրերս տեղի է ունեցել «կյաժերի» համաշխարհային համագումարը` 2000 պատվիրակների ներկայությամբ: Այնպես որ, այդտեղ բոլորը «կյաժ» էին, եւ հատուկ հանձնաժողովը ստուգում էր, որ մազերի հրեղեն գույնը լինի բնական, ինչպես նաեւ արձանագրում բոլորի դեմքի պեպենների քանակը, վերջում էլ նույնիսկ ընտրեցին «ամենակյաժ» աղջկան` որպես իրենց թագուհի: Դե ինչ, եթե մեզանում «կյաժը» մի տեսակ անտեսված է, ապա Իռլանդիայում` ընդհակառակը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված