Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ԱՄՆ-Ի, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»

Արխիվ 12-16

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ԱՄՆ-Ի,  ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»

«Աբխազական երկաթուղու բացումը հատկապես օգուտ է Վրաստանին, Հայաստանին, Աբխազիային եւ Ռուսաստանի Դաշնությանը: Վրաստանի տնտեսությունը ուղիղ կապ ունի Թուրքիայի հետ: Շատ են խոսում այն մասին, որ  Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, ես պետք է ավելացնեմ, որ Վրաստանը եւս գտնվում է շրջափակման մեջ: Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլու իշխանության օրոք կնքվեցին մի շարք ստրկացնող պայմանագրեր, որի արդյունքում վրացական տնտեսությունը իրապես առաջ չգնաց, քանի որ թուրքական կամպանիաները շանս չտվեցին վրացական կորպորացիաներին առաջ գնալ, զարգանալ եւ այլն»,- մեզ հետ զրույցում նշել էր Վրաստանի  «Եվրասիական ընտրություն կոալիցիա» եւ «Իրակլի Երկրորդ» ընկերության ղեկավար ԱՐՉԻԼ ՉԿՈԻԴԶԵՆ: Հասարակական գործիչը մեծ անհանգստություն ունի, որ Աջարիայի 80 տոկոս խանութները, կազինոները, սրճարաններն ու բարերը գտնվում են Թուրքիայի ենթակայության տակ, եւ այս ամենի սկիզբը դրվեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրոք, եւ այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս:

 

 

Նրա պնդմամբ` աբխազական երկաթուղին կարեւոր ալտերնատիվ ճանապարհ է թուրքական ճիրաններից ազատվելու համար. «Քանի դեռ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ հարթված չեն, Թուրքիան համարվում է միակ միջանցքը, ճանապարհը Վրաստանի համար: Երկաթուղու բացումը կբերի նաեւ աբխազների հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը: Կարծում եմ` յուրաքանչյուր կոնֆլիկտ կարելի է հարթել բիզնեսի ճանապարհով: Բիզնեսը տալիս է հնարավորություն, որ մարդիկ կարողանան մտերմանալ, շփվել եւ այլն: Երբ Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլին իր առաջին ելույթում հայտարարեց, որ աբխազական երկաթուղու բացումը անհրաժեշտություն է, անմիջապես ակտիվացան եւ սկսեցին նրան քարկոծել ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը: Արդյունքում նա մնաց մենակ: Կարծում եմ, որ պետք է միավորվենք եւ հասնենք աբխազական երկաթուղու բացմանը: Պետք է նշեմ, որ Սահակաշվիլու իշխանության օրոք ոչ ոք այդ մասին անգամ չէր խոսում, էլ ուր մնաց` այն իրականացնելու մասին: Իսկ հիմա գոնե սկսել են խոսել այդ մասին: Ինչպես ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանն են միավորված անում ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծում չստանա, այնպես էլ մենք` Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Աբխազիան, պետք է միավորվենք եւ հաղթահարենք այս մեծ եւ լուրջ պատնեշը, արգելքը»:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ թուրքական ազդեցությունը նկատվում է նաեւ իրենց մայրաքաղաք Թբիլիսիում: Ա. Չկոիդզեն վերոնշյալ հարցի լուծումը տեսնում է հաճախակի հանդիպումների, շփումների եւ փորձի փոխանակման մեջ. «Բոլորովին վերջերս հրավիրված էի Հայաստան եւ մասնակցում էի միջազգային երիտասարդական մի ֆորումի: Վրաստանից եւ ԱՊՀ 13 երկրներից ժամանած երիտասարդները մեծ ուրախությամբ եւ խանդավառությամբ էին շփվում իրար հետ: Ցավոք, Սովետական Միության փլուզումից հետո նման միջոցառումները դարձել են հազվագյուտ երեւույթներ: Ցավալի է նաեւ, որ ի հայտ եկան որոշ, այսպես ասած, վատ մարդիկ, ովքեր սկսեցին պրոպագանդել, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կոնֆլիկտներ են եղել, նրանք իրար թշնամի են, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան եղել են դարավոր ընկերներ այն դեպքում, որ կոնկրետ Ադրբեջան պետությունը ստեղծվել է 100 տարի առաջ` ի տարբերություն Թուրքիայի: Այս հանդիպման ընթացքում շփվեցինք Արցախի երիտասարդների հետ, որի համար շատ ուրախ ենք: Պետք է շեշտենք, որ մենք քրիստոնյա ազգ ենք, եւ մեր շփումը շատ ավելի արդյունավետ եւ հոգեհարազատ է, քանի որ մենք իրար հետ դարավոր բարեկամներ ենք, ինչի մասին վկայում է պատմությունը: Մենք միասին պայքարել ենք օսմանների, լեզգիների եւ այլ ոչ քրիստոնյա պետությունների դեմ»:
Ա. Չկոիդզեի պնդմամբ` Վրաստանում շատ մեծ հակահայկական քարոզչություն է տարվում ամերիկացիների, թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից. «Նրանք ամեն շաբաթ անցկացնում են միջոցառումներ, որտեղ ընդգրկում են վրաց երիտասարդների եւ սկսում նրանց վրա «աշխատել»: Ավելին, այն վրաց երիտասարդները, ովքեր ցանկանում են սովորել Թուրքիայում վճարում են ուսման վարձը, անգամ ընդունվում են անվճար հիմունքներով այն պարագայում, երբ հենց թուրք երիտասարդների համար բավականին դժվար է ընդունվել եւ սովորել իրենց բուհերում: Ապահովում են բնակատեղիով, եւ յուրաքանչյուր ուսանողի տալիս են 500 լիր` 300 դոլար: 2011 թվականին ես այնտեղ հականատօյական լեկցիաներ էի կարդում, որից հետո Թուրքիայում համարվեցի persona non grata»:
Վերջում Ա. Չկոիդզեն ուրախությամբ նշեց, որ եթե Սահակաշվիլու օրոք իրենց դպրոցներում կամ արգելվում էր, կամ շատ բարձր դասարաններում էին անցնում ռուսաց լեզուն, ապա ներկա նախագահ Մարգվելաշվիլին համաձայնություն է տվել, որպեսզի վրացական դպրոցներում երրորդ դասարանից արդեն դասավանդվի ռուսաց լեզուն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված