ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԹԱՐԳՄԱՆԵԼԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ՞
Արխիվ 12-16ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԹԱՐԳՄԱՆԵԼԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ՞
Երեւանում են Վենետիկի հանձնաժողովի անդամները, որոնք ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի եզրակացության մեջ, մեղմ ասած, նշել էին, որ իրենց սրտով չէ այն, որ մեր սահմանադրագետները գտնում են, որ «ամուսնություն» եւ «ընտանիք» հասկացությունները վերաբերում են միմիայն կնոջ եւ տղամարդու միությանը: Թե էլ ինչ անհեթեթություններ կան վերոնշյալ եզրակացության մեջ, թերեւս դժվար է ասել, քանի որ այն չնայած հրապարակված է, բայց, կարծես թե, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չի շտապում այն թարգմանել հայերեն: Այնուամենայնիվ, թե արդյոք սա զուտ տեխնիկական խնդիր է, «Իրավունքը» հետաքրքրվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
– Նման դիտավորություն` հատուկ չթարգմանելու, գոյություն չունի: Եվ, վերջիվերջո, անգլերենը բավականին հասանելի է դարձել հայ հասարակության համար, եւ ինչ-որ չարամտություններ փնտրել մի տեղ, որտեղ ուղղակի չի կարող լինել, կարծում եմ` ճիշտ չէ: Այն տեղեկատվությունը, որը բաց է, հասանելի է, քննարկվում է, հնարավորության դեպքում նաեւ կլինի հայերեն տարբերակը` ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու նպատակով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk