«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է»
Արխիվ 12-16«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է»
Թուրքիայում ժամ առ ժամ իրավիճակը լարվում է: Քրդական շարժումը լայն մասշտաբների է հասնում, իսկ թուրքական իշխանությունները հուժկու ռազմական գործողություններ են սկսել նրանց դեմ, մասնավորապես Քրդական բանվորական կուսակցության: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ, ում կարծիքով դեռ շատ վաղ է խոսել Թուրքիայի մասնատման կամ տնտեսական անկման մասին:
- Պարոն Սաֆրաստյան, Թուրքիայում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` կարո՞ղ ենք ասել, որ մեր պատմական հայրենիքի հողի վրա հնարավոր է ստեղծվի Քրդստան պետություն:
- Դեռ նման գործընթացներ չենք նկատում, որ Քրդստան պետություն կարող է ստեղծվել Արեւմտյան Հայաստանի տարածքում: Եվ, ընդհանրապես, դժվար է ասել, որ քրդական շարժումն ակտիվացել է Թուրքիայում, այլ, պարզապես, թուրքական իշխանությունները որոշեցին վերջ տալ, այսպես կոչված, խաղաղ գործընթացին: Հիմա քրդերն ուզած-չուզած պաշտպանվում են ու հակահարվածներ են տալիս, բայց սա իրենց նախաձեռնությամբ չէր: Կարծում եմ, որ թուրքական պետականությունը դեռեւս շատ ուժեղ է եւ նրան կհաջողվի ճնշել քրդական շարժումը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk