ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Արխիվ 12-16ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵՎ ԵՎ
ԱՄՊՐՈՊ
Հանրապետության տարածքում օգոստոսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին արևմտյան է' 2-5 մ/վրկ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում օգոստոսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk