ՄԻՋԱԴԵՊ` ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՎ ՀԿ-Ի ԱՆԴԱՄԻ ՄԻՋԵՎ. «ԴՈՒՔ ՁԵՐ ՏԵՂԸ ԽՈՍԵՔ»
Արխիվ 12-16ՄԻՋԱԴԵՊ`ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՎ ՀԿ-Ի ԱՆԴԱՄԻ
ՄԻՋԵՎ. «ԴՈՒՔ ՁԵՐ ՏԵՂԸ ԽՈՍԵՔ»
Այսօր տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի անդամների եւ քաղաքական ուժերի ու ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում` ԵՊՀ-ում: Հանդիպմանը բավական ակտիվ են ՀԿ-ի ներկայացուցիչները, որոնցից մեկն էլ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն էր, որոնց մասին մինչ այժմ որեւէ ինֆորմացիա չկա: Վերջինս մտահոգություն հայտնեց, որ սահմանադրական այս բարեփոխումներն անցկացվում են այն պայմաններում, երբ խորհրդարանում երկրորդ խմբակցության` ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական տեռոր եւ ստիպեցին եւ ԲՀԿ-ի նախկին առաջնորդին հեռանալ քաղաքականությունից:
ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանն անմիջապես զայրացած արձագանքեց. «Կոռեկտ պահեք Ձեզ, Դուք ձեր տեղը խոսեք»: Այնուհետ կոչ արեց ՀԿ-ի անդամին, որ իր որակումներն ուղղի իր տերերին` նրանց, որոնք երիտասարդին ուղարկել են այս քննարկմանը, որը կարծես վեր է ածվել խառնաշփոթի:
Ի պատասխան ԲՀԿ մամլո խոսնակի արձագանքմանը, Դավիթ Հովհաննիսյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ թե ԲՀԿ-ի տեղն էր խոսում, այլ ներկայացնում էր իրավիճակը:
Մի խոսքով, ով ինչ դարդ ու ցավ ուներ, եկել էր արտահայտելու Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Դե, մեկ էլ տեսար մի բան «կպավ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk