ԻՆՉ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Արխիվ 12-16ԻՆՉ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Վերջին շրջանում ՀՅԴ խմբակցությունից սահմանադրական բարեփոխումների հարցերում բավականին ակտիվացել են խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ինչը նախկինում անում էր Արծվիկ Մինասյանը: Ավելին ասուլիսներում եւ թեժ քննարկումներում վերոնշյալ երկու ներկայացուցիչները անբաժան չեն մնում իրարից: Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ քննարկում Վենետիկի հանձնաժողովի անդամների եւ քաղաքական գորիչների միջեւ: Այստեղ եւս նկատելի դարձավ Ռուստամյան-Վարդանյան կոալիցիան, իսկ Ա. Մինասյանին նկատեցինք ՀՀԿ ներկայացուցիչների կողքին: Նկատեցինք նաեւ, որ Ա. Մինասյանը, որեւէ ելույթ, հարցադրում չկատարեց եւ բավականին շուտ լքեց դահլիճը:
Մեկ ուշագրավ փաստ եւս, ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչները, բացառությամբ «Ժառանգությունից», ամենամոտն էին նստած վենետիկի հանձնաժողովի անդամներին հետեւյալ հերթականությամբ` ՕԵԿ-ՀՅԴ եւ ՀԱԿ-ԲՀԿ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk