ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԷՐԶՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐԸ
Արխիվ 12-16ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԷՐԶՐՈՒՄ ԳԱԶԱՏԱՐԸ
Անցած գիշեր, Կարսի նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ գազատարի պայթյունի հեղինակները «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալներն են եղել, տեղեկացնում է «Տասս.ռու» գործակալությունը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին: Նույն աղբյուրի փոխանցմամբ գազատարի պայթեցումն իրականացվել է 20 զինյալներից բաղկացած խմբի կողմից: Պայթյունից հետո դադարեցվել է գազի մատակարարումը և իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Տեղանքում և հարակից շրջաններում ձեռնարկվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը պաշտոնապես շահագործման է հանձնվել 2007 թ.-ից, իսկ առաջիկայում նախատեսվում էր նշված գազատարով Շահ Դենիզ նախագծի շրջանակներում գազի մատարակարում իրականացնել, սակայն, ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ, որը կարող է հարցականի տակ դնել նմանօրինակ ցանկացած նախագծի իրականացումը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk