Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ՀԵՐՈՍ

Արխիվ 12-16

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ՀԵՐՈՍ

 

Գերմանիայի առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, իսկ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հասցրել է դառնալ Բունդեսլիգայի հերոս: Վերջին օրերի ընթացքում գերմանական մամուլի էջերը ողողված են հայ ֆուտբոլիստի մասին հոդվածներով, եւ դա հուշում է, որ սա ամենահաջող եւ աղմկոտ մեկնարկն էր Մխիթարյանի կարիերայում:

 

Հենց առաջին տուրում Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում: Kicker-ը Մխիթարյանին ճանաչել է հանդիպման եւ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ, տալով նրան ամենաբարձր՝ 1 գնահատականը: Ըստ Kicker-ի՝ անհնար է չսիրահարվել Հենրիխ Մխիթարյանի խաղին. «Հանդիպումից հետո Մխիթարյանին խնդրեցին խոսել «Բորուսիայում» ունեցած իր դերի մասին: Հայ կիսապաշտպանը համեստորեն նշեց, որ միայն ձգտում է արդարացնել մարզչի սպասումները, մինչդեռ իրականում նրան հաջողվեց շատ ավելին: Իր հիանալի ու գեղեցիկ խաղով Հենրիխը պատառոտեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպանությունը, որը հիշեցնում էր մի անորակ շապիկ: Այս մրցաշրջանում Հենրիխն առաջին անգամ չէ, որ մեծ ներդրում է ունենում թիմի ընդհանուր հաջողությունում: Նա արդեն խփել է 6 գնդակ եւ կատարել է 3 գոլային փոխանցում»: Մխիթարյանին լավագույնն են ճանաչել նաեւ Der Westen-ը, Goal.com-ը, Bild-ը: Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը Բունդեսլիգայի մեկնարկից հետո անդրադարձել է Մխիթարյանին` նշելով. «Մինչեւ այս` Մխիթարյանը հիանալի խաղեր էր անցկացնում, բայց հիմա նա արտակարգ մարզավիճակում է: Հենրիխը շատ հանգիստ է գործում եւ վստահ է իր ուժերին: Հուսով եմ, նա կշարունակի նույն ոգով»: Իսկ ահա Spox.com-ը հայ ֆուտբոլիստի մասին գրել է. «Մխիթարյանը կատարեց հսկայական աշխատանք, նա անկասելի էր: Հաջողությամբ խաղաց նաեւ պաշտպանությունում, իսկ գերազանց խաղն ամրապնդեց դուբլով»:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը եւս չի շրջանցել Մխիթարյանի հիանալի մեկնարկը, եւ ընդարձակ հոդվածով անդրադարձել է հայ ֆուտբոլիստին:
Արդյունքում՝ Մխիթարյանի անունը նորից դարձավ տրանսֆերային խոսակցությունների հիմնական թեմաներից մեկը: «Լիվերպուլը» Metro.co.uk-ի փոխանցմամբ` հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 21,5 միլիոն եվրո: Մխիթարյանին ձեռք բերելու համար «Լիվերպուլը» կպայքարի Թուրինի «Յուվենտուսի» հետ: Բայց նաեւ շրջանառվում է այն վարկածը, որ անկախ այս պայքարից՝ Մխիթարյանը դեռ «Բորուսիան» լքելու որեւէ ցանկություն չունի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ.Գ. Երեկ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» Նորվեգիայում մրցեց տեղի «Օդդի» հետ: Խաղն ավարտվեց 3:4 հաշվով` հօգուտ դորտմունդցիների: Հաղթական գոլը դորտմունդցիների կազմում խփեց Հենրիխ Մխիթարյանը:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված