Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)

ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Արխիվ 12-16

ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ

1983-84 թվականներին կառուցված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիներին պատուհաս էր դարձել բոլորի գլխին: Տարիներ առաջ շինությունը պատկանում էր «ԲԱՄՕ» ընկերությանը, որի սեփականատերեր Մուրադյան եղբայրները, 2012 թ.-ին ՀՀ կառավարությունից 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց էլ գրավադրել էին համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Վարկը չմարելու դիմաց պետությունը համալիրը վերցրց սեփականատերերից եւ հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:


Անցյալ տարի 19.350 000 000 դրամով համալիրը հանվեց աճուրդի, գնորդ չունենալու պատճառով կառույցը յոթ անգամ  դրվեց աճուրդի, եւ յուրաքանչյուր անգամ գինը նվազեցվեց տասը տոկոսով: Արդեն հայտնի է, որ օրերս էլ կառավարության որոշմամբ` Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Մասնավորապես, նշվում է, որ ծրագրով նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Համալիրն իր մեջ ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն:
Ամառային այս պասսիվ շրջանում համալիրի հետագա ճակատագիրը հասարակության մոտ դժգոհության ու անհանգստության առիթ է դարձել: Այս հրատապ խնդրի մասին «Իրավունքը» զրուցեց եւ պարզեց մշակույթի գործիչների տեսակետը:

«ՀԱՄԱԼԻՐՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՃԻՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԾԱՌԱՅԵՑՆԵԼԸ»
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ - Անկախ նրանից, թե ով վաճառեց, ու ով գնեց, համալիրի նպատակային ծառայությունը  կպահպանվի, որովհետեւ սա միակ մեծ սրահն է, որտեղ կարող են անցկացվել ինչպես մեր, այնպես էլ` միջազգային փառատոներ, ընդունել հյուրեր, նոր համերգային ծրագրեր, նոր մտահղացումներ իրականացնել: Հատկապես, որ այժմ կառույցի տնօրենը մեր սիրելի ջազմեն Վազգեն Ասատրյանն է, արվեստի մարդ ու նախաձեռնող անձնավորություն, ապա, կարծում եմ, որ կպահպանվի համալիրի թե՛ համերգային, թե՛ սպորտային ուղղվածությունը, համալիրն այլ նպատակներին ճիշտ չի լինի ծառայեցնելը: Դա իմ ցանկությունն է ու սպասելիքները, թե հետո ինչ կանեն, դա չեմ կարող կանխատեսել:

 

«Ի ՍԿԶԲԱՆԵ ՍԽԱԼ ԷՐ ԱՅԴ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ»
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ - Երբ Մարզահամերգային համալիրը կառուցվում էր, այն ժամանակ էլ ժողովուրդը ըմբոստացավ, թերթերը, հեռուստատեսությունը բողոքեցին, որ ինչպես կարելի է այդ սուրբ բլրի վրա, որտեղ Եղեռնի հուշահամալիրն է, բառացիորեն տաշի-տուշիի վայր սարքել, բայց Կարեն Դեմիրճյանն իհարկե չլսեց ու կառուցեց համալիրը: Մեկ տարի անց հրդեհեցին, այսինքն` ի սկզբանե սխալ էր այդ վայրում համալիրի կառուցումը: Էլ չեմ ասում, որ այն Քենեդու օդանավակայանի ընդօրինակումն է: Հիմա այս ամեն ինչից հետո, երբ ձեռքից ձեռք է անցել կառույցը, պատկերացրեք` ինձ համար միեւնույնն է, թե ինչ կդառնա,  կուզեն սառցադաշտ, թե ֆուտբոլի դաշտ կառուցել, արդեն միեւնույնն է: Այնպես որ, այդ անհանգստությունները շատ մասնակի են ու ավելորդ: Ի սկզբանե սխալ էր, ու այդ սխալը շարունակվում է:

 

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված