Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց

ՀՅԴ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼԸ ՉԻ

ԲԱՑԱՌՈՒՄ

 

ՀՅԴ-ն  քաղաքական այն ուժերից  է, որը, բացի սահմանադրական բարեփոխումներից, որոշ հարցերում եւս  կարողանում է կառուցողական եզրեր գտնել  իշխանության հետ: Հետաքրքիր է, բացի սահմանադրական բարեփոխումներից, կա մի հարց, որի շուրջ ի ՀՅԴ-ն  տարաձայնություն ունի իշխանության հետ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

- Պրն Ռուստամյան, բացի սահմանադրական բարեփոխումներից,  կա՞ որեւէ հարց, որի  շուրջ  ՀՅԴ-ն իշխանության հետ չի կարողանում համաձայնության գալ:

- Մենք ներկայացրել ենք մեր յոթ կետերը իշխանությանը: Խնդիրներ ենք տեսնում տնտեսության մեջ,  սոցիալական ոլորտում: Մենք խնդիրներ ենք առանձնացնում, որոնք լուծված չեն: Թեեւ նոր սահմանադրության նախագիծը  լավ հիմք ենք համարում այս հարցերի լուծման համար, բայց այսօրվա իրավիճակը մեզ չի գոհացնում:

- Քանի որ  նոր սահմանադրությունը համապատասխանում է ՀՅԴ-ի մոտեցումներին, հնարավո՞ր է ՀՅԴ-ն  իշխանության հետ կոալիցիա կազմի:

- Դրա մասին խոսակցություններ չկան: Ես ասել եմ  եւ ասում եմ` մեր  պահանջները եթե բավարարվում են, հրաժարվել սեփական պահանջներից միայն ինքնանպատակ ընդդիմություն մնալու համար, անիմաստ է: Եթե ընդունվում է մեր ուղղությունը, պատրաստ ենք թեւերը քշտել, մտնել, գործն իրականացնել:

- Այսինքն` իշխանության հետ կոալիցիա կազմելը ՀՅԴ-ն չի բացառում:

- Չենք բացառում:

- Որպես ՀՀ քաղաքացի եւ որպես պատգամավոր` ինչպես  եք գնահատում  ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնապահների կողմից «Էյր Արմենիա»  ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու փաստի մասին:

- Դատապարտելի  է մեզ համար: Սա մի դեպք չէ, երկու դեպք չէ:Այս հոռի բարքերը, անպատժելիության մթնոլորտը նորից բխում են նույն քաղաքական համակարգից:

- ՀՅԴ-ի ու իշխանության ռեսուրսները բավարա՞ր են  թույլ չտալու ընդդիմությանը հանրությանը տրամադրելու «հակա» նոր սահմանադրությանը: Աշնանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին փողոց է հանելու` ընդդեմ այս բարեփոխումների:

- Հակաքարոզը  եթե հիմնավորված է, տրամաբանված, պատրաստ ենք բանավիճել:  Քանակ պետք չէ, որակ պետք:

- Ընդդիմությանը, ըստ Ձեզ, չի՞ հաջողվի հանրությանը տրամադրել ընդդեմ  բարեփոխումների:

- Կարծում եմ` ոչ, քանի որ ավելի  այլընտրանք  ընդդիմությունը չի կարող  ներկայացնել: Լավ, էս չանենք, էն չանենք, բա ի՞նչ անենք:

- Իշխանափոխություն...

- Ինչպե՞ս: Իրենք ասում են, ինչ էլ լինի (նկատի ունի` ինչ իշխանություն էլ գա-խմբ.), սրանցից լավը կլինի: Բայց ինչի ես դրան հավատամ: Եկել են, ու լավ չի եղել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված